14:16 | 04.05.21 | Նորություններ | 781

Clubhouse-ը շուտով հասանելի կդառնա Android սարքերի համար

Clubhouse «ձայնային» սոցիալական ցանցը սկսել է թեստավորել հավելվածի Android տարբերակը:

Ընկերությունում նշել են, որ ներկայում դրան հասանելիություն ունեն միայն մի քանի օգտատերեր:

Առաջիկա շաբաթներին ընկերությունը նախատեսում է մեծ թվով Android օգտատերերի հրավիրել հավելվածը թեստավորելու: Դեռ հայտնի չէ, թե երբ այն պաշտոնապես հասանելի կդառնա Google Play-ում:


Հիշեցնենք, որ Android հավելվածի մշակման մասին Clubhouse-ը հայտնել էր այս տարվա հունվարին: