11:36 | 13.04.21 | Նորություններ | 960
Huawei ընկերությունը նախատեսում է այս տարի $1 մլրդ ներդնել՝ էլեկտրոմոբիլների եւ անօդաչու սարքերի համար տեխնոլոգիական հետազոտություններում եւ մշակումներում:
Bloomberg-ի փոխանցմամբ, առաջին փուլում չինական ընկերությունը կհամագործակցի 3 ավտոարտադրողների հետ՝ իր ենթաբրենդի անվան տակ էլեկտրական մեքենաներ մշակելու եւ արտադրելու նպատակով:
Նշենք, որ Չինաստանում ամեն տարի 30 մլն մեքենա է արտադրվում: Huawei-ը էլեկտրական մեքենաների շուկայում մի շարք խոշոր մրցակիցներ ունի, այդ թվում՝ Tesla-ն, Nio-ն, Xpeng-ը:
Էլեկտրական մեքենաների տեխնոլոգիաների մշակման ուղղությամբ աշխատում են նաեւ Xiaomi-ն եւ Baidu որոնման համակարգը՝ Geely-ի հետ համագործակցությամբ: