16:35 | 26.02.21 | Նորություններ | 1590

Նոր գործառույթներ՝ Telegram-ում

Telegram-ը ներկայացրել է հերթական թարմացումը, որն աչքի է ընկնում մի շարք նոր հնարավորություններով:

Մեսենջերում ձայնային չատի հնարավորությունն արդեն հասանելի է անսահմանափակ թվով մասնակիցների համար: Այդպիսի խմբերում գրելու իրավունք ունեն միայն ադմինիստրատորները, իսկ օգտատերերը կարող են հաղորդակցվել ձայնային հաղորդագրությունների միջոցով:


«Հեռարձակման խմբերը հարմար են մեծ համայնքների համար, որոնցում խմբի ադմինիստրատորները նորություններ են ներկայացնում մյուս մասնակիցների համար»,- նշել են Telegram-ում:

Telegram-ի նոր թարմացումը նաեւ թույլ է տալիս ավտոմատ ջնջել հաղորդագրությունները ցանկացած տեսակի չատում՝ հաղորդագրության ուղարկումից 24 ժամ կամ 7 օր անց: