13:07 | 26.02.21 | Նորություններ | 2264

Հայերենն արդեն հասանելի է Microsoft Translator-ում

Microsoft-ը հայտարարել է հայերենը 8 այլ լեզուների հետ միասին տեքստային թարգմանության Microsoft Translator ծառայությունում ավելացնելու մասին:

Այսպիսով, Microsoft Translator-ն արդեն հասանելի է 83 լեզուներով:

Նշվում է, որ հայերենով տեքստային թարգմանություններ կարելի է իրականացնել Microsoft Translator-ում, Office-ում, ինչպես նաեւ Bing որոնողական համակարգի թարգմանության հարթակում:

Ընկերությունում ընդգծել են, որ հայերենով ամբողջ աշխարհում խոսում է ավելի քան 7 մլն մարդ:

«Այն Հայաստանի պաշտոնական լեզուն է, սակայն մեծ տարածում ունի նաեւ Կենտրոնական եւ Հարավարեւմտյան Ասիայում եւ Արեւելյան Եվրոպայում: Մեծաթիվ հայախոս բնակչություն կա նաեւ Կանադայի արեւելքում եւ Միացյալ նահանգների արեւմտյան հատվածում»,- հավելել են Microsoft-ում: