14:58 | 06.05.21 | Նորություններ | 1010
2023թ. Apple ընկերությունը ծրագրում է ներկայացնել ճկուն էկրանով առաջին iPhone-ը, հայտարարել է Apple-ի պրոդուկտների գծով թայվանցի փորձագետ Մին Չի Կուոն:
Նրա տեղեկություններով, ճկուն էկրանով առաջին iPhone-ը կունենա Samsung-ի OLED դիսփլեյ՝ 8 դյույմ անկյունագծով:
Ըստ կանխատեսումների, Apple-ը ծրագրում է 2023թ. վաճառել 15-20 մլն ծալվող էկրանով iPhone: