16:48 | 05.05.21 | Նորություններ | 1005

#SynergyScaleTalks-ի հերթական միջոցառումը կկայանա մայիսի 13-ին

Մայիսի 13-ին՝ ժամը 19:00-ին, #SynergyScaleTalks շարքի շրջանակում կներկայացվեն Synergy International Systems, Inc. ընկերության վերջին ձեռքբերումները՝ Enterprise Integrations ուղղությունում:

Միջոցառման խոսնակներն են Synergy International Systems, Inc. ընկերության տեխնիկական տնօրեն Հայկ Մարտիրոսյանը եւ ինժեներական ուղղության մենեջեր Արտուշ Ղանդիլյանը:

Միջոցառումը կընթանա SynergyArmenia-ի գրասենյակում: Մասնակցությունն անվճար է: Հարկավոր է գրանցվել այստեղ: