Apple ընկերությունը հայտարարել է, որ 2021թ. առաջին եռամսյակում իր վաճառքներն աճել են ռեկորդային 54%-ով եւ որ աշնանը դրանց պահանջարկն ավելի կմեծանա:

Շուկայում սարքերի դեֆիցիտ կնկատվի, որի հիմնական պատճառը կիսահաղորդիչների պակասն է:


Ընկերության ղեկավար Թիմ Քուկը հայտարարել է, որ տարվա առաջին եռամսյակում դեֆիցիտից հնարավոր է եղել խուսափել՝ կուտակած պահուստների շնորհիվ:

Արդեն այս տարվա երրորդ եռամսյակում նախատեսվում է, որ իրադրությունը կփոխվի եւ ընկերության վաճառքները կսահմանափակվեն: Սրանից կտուժի հատկապես iPad-ի եւ Mac-ի արտադրությունը: