15:43 | 30.04.21 | Նորություններ | 1495

Xiaomi-ն սմարթֆոնների շուկայում ձեռնոց է նետում Apple-ին

Սմարթֆոնների արտադրությամբ զբաղվող ընկերությունների պատվերներն այս տարվա առաջին եռամսյակում աճել են 27%-ով:

Canalys հետազոտական ընկերության հրապարակած տվյալները փաստում են, որ արտադրողների շարքում առաջատար է Samsung-ը, որն այս տարվա առաջին երեք ամիսներին վաճառել է 76,5 մլն սարք: Ընկերությանն է պատկանում համաշխարհային առաքումների 22%-ը:

Երկրորդ տեղում Apple-ն է՝ 52 մլն սարքով, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 41%-ով ավելի iPhone է արտադրել:

Ամերիկյան պատժամիջոցների արդյունքում լավագույն հնգյակից դուրս է մնացել Huawei-ը: Նրա փոխարեն ցուցակում հայտնվել է Xiaomi-ն, 49 մլն սարքի վաճառքի ցուցանիշով՝ զբաղեցնելով շուկայի 14%-ը: Համեմատության համար նշենք, որ երկրորդ տեղում գտնվող Apple-ին է պատկանում շուկայի 15%-ը, ուստի երկու ընկերությունների մրցակցությունը գնալով ավելի է թեժանում: