16:00 | 21.04.21 | Նորություններ | 788

Apple-ը մի շարք նորույթներ է ներկայացրել

Ապրիլի 20-ին Apple ընկերությունն առցանց ֆորմատով անցկացվող միջոցառման ընթացքում ներկայացավ մի շարք նորույթներով:

Այսուհետ iPhone 12 եւ iPhone 12 mini մոդելները կվաճառվեն նաեւ մանուշակագույն երանգով: Ստորեւ ներկայացնում ենք մյուս ուշագրավ նորությունները:



AirTag

AirTag-ը միջոցառման ամենասպասված նորույթն էր: Կլոր սարքը կարելի է փակցնել բանալիների, պայուսակի կամ տարբեր այլ իրերի վրա, որոնք վախենում եք կորցնել: Bluetooth-ի միջոցով այն ճշգրիտ ցույց կտա կորած իրի տեղը: Մեկ սարքը կարժենա $29, իսկ 4 AirTag-երի փաթեթը կարժենա $99:

photo © bbci.co.uk


iMac

Ներկայացվեցին iMac-ի նոր մոդելները, որոնք աշխատում են Apple-ի ֆիրմային M1 չիպով: Նոր մոդելներն ունեն ավելի բարակ ալյումինե կորպուս եւ հասանելի են մի շարք գույներով:

photo © bbci.co.uk


Նոր iMac-ի էկրանը 24 դյույմ է: Արժեքը կտատանվի $1300-ից $1500-ի սահմաններում եւ վաճառքի կհանվի ապրիլի 30-ից:  

iPad Pro

Նոր iPad Pro-ն, որը կվաճառվի երկու չափսով՝ 11 դյույմ եւ 12.9 դյույմ, կգործի Apple M1 չիպով: Այն կունենա 12 մեգապիքսել ծավալով տեսախցիկ եւ 5G հնարավորություն:

photo © bbci.co.uk


Նոր մոդելները խանութներում կհայտնվեն մայիսի վերջին: 11 դյույմանոց մոդելը կարժենա $799, իսկ 12,9-դյույմանոցը`$1099: