14:14 | 16.10.20 | Նորություններ | 2146

Նոյեմբերին Apple-ը նորույթներ կներկայացնի

Apple ընկերությունը նոյեմբերին կայանալիք հերթական միջոցառման ժամանակ կներկայացնի երկու նոր պրոդուկտ՝ AirPods Studio եւ AirTag:

Այս մասին Twitter-ում գրել է բլոգեր Ջոն Փրոսսերը:


AirTag-ը խելացի սարք է, որն օգնում է որոնել կորած իրերը: Նոյեմբերին iOS 14.3 օպերացիոն համակարգով աշխատող սարքը շուկայում կհայտնվի:


Նոր AirPods Studio ականջակալների ֆունկցիոնալության մասին հայտնի է այն, որ երբ դրանք օգտագործողը սարքը հանի ականջներից, երաժշտությունն ավտոմատ կանջատվի:


Հիշեցնենք, որ աշնանը Apple-ն արդեն երկու միջոցառում է անցկացրել: Հոկտեմբերի 13-ին ներկայացվեց iPhone-ի նոր շարքը, իսկ սեպտեմբերի 15-ին՝ iPad Air-ը եւ Apple Watch Series 6 խելացի ժամացույցը: