13:46 | 16.09.20 | Նորություններ | 2180
Նախօրեին կայացել է Apple-ի՝ «Ժամանակը թռչում է» խորագրով առցանց միջոցառումը, որի ընթացքում ընկերությունը ներկայացրել է մի շարք նորույթներ:
Միջոցառումը մեկնարկել է Apple-ի գործադիր տնօրեն Թիմ Քուկի խոսքով, որում նա պատմել է աշխարհում COVID-ի հետ կապված զարգացումների մասին եւ ընդգծել, որ Apple-ն անգամ այս դժվարին պայմաններում շարունակում է աշխատել եւ հետաքրքիր պրոդուկտներ ներկայացնել:
Միջոցառման ընթացքում ներկայացվել են հետեւյալ նորույթները:
Apple Watch Series 6
Սմարթ ժամացույցի նոր մոդելն աշխատում է Apple A13-ի հիմքով՝ S6 պրոցեսորով: Այն 20%-ով ավելի արագ է Series 5 մոդելից:
Ժամացույցն ունի երկու ռեժիմ՝ մանկական եւ ընտանեկան: Առաջինը թույլ է տալիս հետեւել երեխային, իմանալ նրա գտնվելու վայրը, ծանոթանալ դպրոցական գնահատականներին եւ առողջական վիճակին: Ընտանեկան ռեժիմը թույլ է տալիս կիսվել վիզուալ բովանդակությամբ՝ ավելի արագ:
Ցավոք, նոր մոդելը գնելիս այլեւս չեք ստանա լիցքավորման լարը եւ լիցքավորիչը:
Apple Watch Series 6-ի արժեքը սկսվում է $399-ից: Վաճառքը կմեկնարկի սեպտեմբերի 18-ին:
Apple Watch SE
Հաջորդ նորույթը Apple Watch SE բյուջետային ժամացույցն է: Ժամացույցի վիճակագրությունն ու տվյալները կարելի է փոխանցել ձեր iPhone-ին, iPad-ին կամ Apple TV-ին: Մոդելը կարժենա $279: