15:16 | 14.10.20 | Նորություններ | 3043

Ամեն ինչ iPhone 12-ի մասին

Apple-ը նախօրեին կայացած առցանց միջոցառման ընթացքում ներկայացրել է iPhone 12 շարքը:

Շարքում ներկայացված են 5G ցանցով աշխատող 4 սմարթֆոններ՝ iPhone 12 mini, iPhone 12, iPhone 12 Pro եւ iPhone 12 Pro Max:

iPhone 12-ն ունի 6,1 դյույմ անկյունագծով Super Retina XDR էկրան: Պրոցեսորը Apple A14 Bionic է:



iPhone 12-ն ունի կրկնակի տեսախցիկ, մինչդեռ iPhone 12 Pro Max-ը հագեցած է եռակի տեսախցիկով: Նշվում է, որ IPhone 12 եւ iPhone 12 mini մոդելները հասանելի են կարմիր, սեւ, սպիտակ, կանաչ եւ կապույտ գույներով, իսկ IPhone 12 Max Pro մոդելները՝ սեւ, արծաթագույն, ոսկեգույն եւ կապույտ գույներով:

iPhone 12-ի արժեքն է սկսած $799, iPhone 12 Mini-ն կարժենա՝ սկսած  $699-ից:

iPhone 12 Pro եւ 12 Pro Max մոդելները կարժենան համապատասխանաբար $999 եւ $1,099: Վաճառքը կմեկնարկի նոյեմբերի սկզբին: