11:18 | 16.10.20 | Նորություններ | 2206

ԳՏՏԿ-ն ծրագրավորման անվճար դասընթացներ կկազմակերպի Արցախից ժամանած երեխաների համար

Գյումրիի Տեղեկատվական Տեխնոլոգիաների Կենտրոնը (ԳՏՏԿ), որը տեխնոլոգիական կրթություն է տրամադրում Հայաստանի մարզերի երիտասարդներին, հայտարարում է անվճար դասընթաց Արցախից ժամանած երեխաների համար:

Դասընթացները կանցկացվեն հետեւյալ ուղղություններով՝

-    Computer network
-    System administration
-    Photoshop design
-    Website development

Դասընթացների վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն ստանալու համար հարկավոր է զանգահարել 094 034 034 կամ այցելել Գյումրու տեխնոլոգիական կենտրոն: