17:11 | 30.06.20 | Նորություններ | 15780
Նոր տիպի կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված` «Ռոստելեկոմ» ընկերությունը շուրջ չորս ամիս է աշխատանքը կազմակերպում է հեռավար՝ բացառությամբ որոշ ստորաբաժանումների:
Այս ամբողջ ընթացքում ընկերությունը բարելավել է հաճախորդների սպասարկմանը եւ աշխատանքի արդյունավետ կառավարմանն ուղղված մի շարք ծառայություններ, ինչպես նաեւ հանդես է եկել տան եւ բիզնեսի համար ժամանակակից եւ նորարական առաջարկներով:
Թիմային աշխատանքը ստեղծում է երազանքի աշխատանք
Հայկ Ֆարամազյան, «Ռոստելեկոմ» ընկերության գլխավոր տնօրեն
«Բարդ իրավիճակները հավանաբար միավորող ինչ-որ հատկություն ունեն, եւ թիմի իրական պատկերն առավել տեսանելի է դառնում հենց նման իրավիճակներում: Մեր ընկերության համար առաջնայինը աշխատակիցների առողջությունն է, եւ արդեն 4 ամիս է մեր թիմի մեծ մասը աշխատանքը իրականացնում է տանից: Հպարտանալու առիթ է տեսնել՝ ինչպես են մեր աշխատակիցներն աշխատում նման պայմաններում, որովհետեւ բացահայտվում են մարդկային տարբեր հատկանիշներ, եւ այն պոտենցիալը, որը սովորական աշխատանքային օրերին երբեմն գուցե տեսանելի չէ:
Մենք շատ բարձր ենք գնահատում մեր բոլոր ստորաբաժանումների աշխատակիցներից յուրաքանչյուրի աշխատանքը, եւ բոլորի ջանքերը միասին, որոնք ուղղված են հաջողություն գրանցելուն: Այս ամենի արդյունքը, իհարկե , առավել տեսանելի է մեր բաժանորդների կողմից, ում գոհունակության խոսքերը փաստում են ընկերության թիմային աշխատանքի հաջողված լինելու մասին»:
Միասնականություն եւ արդյունավետություն
Անի Գրիգորյան, Մարդկային ռեսուրսների կառավարման դեպարտամենտի ղեկավար
«Սովորաբար աշխատանքի հեռավար կազմակերպումը ռիսկային է համարվում թիմային ոգու պահպանման, համախմբվածության, ինչպես նաեւ բարձր ներգրավվածություն ապահովելու տեսանյունից: Չնայած իրավիճակին՝ աշխատակիցները պահպանել են ճկունությունը, պատրաստ են տարբեր փոփոխությունների աշխատանքի կազմակերպման, ինչպես նաեւ երբեմն ժամանակավորապես նոր գործառույթներ իրականացնելու եւ գործընկերներին աջակցելու հարցում: Շնորհիվ նորագույն տեխնոլոգիաների՝ մենք շարունակում ենք անձնակազմի համալրման գործընթացները՝ անցկացնելով հեռավար հարցազրույցներ, հանդիպումներ ու քննարկումներ, շարունակում ենք ինքնակրթության եւ զարգացման մեր ծրագիրը, ինչի շնորհիվ ՄՌԿ թիմը վերազինվում է նոր գիտելիքներով եւ, ամենակարեւորը՝ մենք հասանելի ենք բոլոր հարթակներում եւ բոլոր հավանական ու անհավանական կապի միջոցներով: Եվս մեկ անգամ համոզվել ենք, որ ամուր թիմը ամենակարեւոր գործոնն է ցանկացած բարդ իրավիճակում:
Արագագործություն եւ պրոֆեսիոնալիզմ
Աննա Անանյան, Հաճախորդների սպասարկման դեպարտամենտի ղեկավար
«Մեր գործընկերների շնորհիվ՝ մենք մեկ օրում կարողացանք ապահովել Զանգերի կենտրոնի հեռավար աշխատանքը՝ տրամադրելով անհրաժեշտ տեխնիկա, սարքավորումներ եւ համապատասխան ծրագրեր: Շատ մեծ թվով զանգեր ենք ստացել, Զանգերի կենտրոնն աշխատում էր ծանրաբեռնված, սակայն այս ընթացքում, ոչ մի գործարք չի տուժել եւ իհարկե դա միայն ու միայն մեր աշխատակիցների թիմային ոգու եւ նվիրվածության շնորհիվ է, երբ անգամ հերթափոխից դուրս՝ աշխատակիցները, տեսնելով զանգերի թիվը, միանում եւ արագ պատասխանում էին զանգերին:
Դրա արդյունքը այն ցուցանիշն է, որը մենք գրանցում ենք այսօր՝ շուրջ 9 անգամ ավելացել է հեռախոսային սպասարկման միջոցով հաճախորդների սպասարկումը, քան նախակարանտինյան շրջանում: Եվ իհարկե սա այն պատրաստակամության շնորհիվ է նաեւ, որը ցուցաբերում են այլ բաժինների աշխատակիցները՝ միանալով Զանգերի կենտրոնի աշխատանքին՝ հաճախորդների սպասարկումն իրականացնելիս: Շատ շնորհակալ ենք բոլորին, նվիրված աշխատանքի եւ դրական տրամադրվածության համար:»
Ճկունություն եւ կրեատիվություն
Տիգրան Արզումանյան, Մարքեթինգի դեպարտամենտի ղեկավար
Արտակարգ դրությունը, ինչպես եւ այլ ստորաբաժանումների, այդպես էլ մարքեթինգի թիմի համար մարտահրավեր էր: Անհրաժեշտ էր ադապտացնել կոմունիկացիոն ուղիները արտակարգ դրությանն ու հանդես գալ իրավիճակային նոր գաղափարներով, առաջարկներով, պրոդուկտներով ու գովազդային արշավներով:
Արդեն 4 ամիս է կոնֆերանս տեսազանգերի ու տեքստային հաղորդագրությունների մի շարք հավելվածներ դարձել են մեր թիմի «աշխատասենյակը»՝ լի աղմկոտ թիմի ստեղծագործ բզզոցով: Այս միջոցներով իրականացնում ենք ակտիվ քննարկումներ, կիսվում ենք գաղափարներով, մասնագիտական հոդվածներով եւ հղումներով, շուկայում կատարվող փոփոխություններով, որոնք հաճախ ուղեկցվում են հին ու բարի հումորներով, եւ պարզապես ամեն գնով պահում ենք թիմային ոգին:
Սա աշխատանքային նոր ձեւաչափ է, որի միջոցով արդեն ծնվել եւ իրականացվել են նոր գաղափարներ, իրականցվել են մի շարք գովազդային արշավներ, եւ կյանքի են կոչվել նոր նախագծեր: Եվ այս ամենը բարեհաջող կյանքի է կոչվում միայն այն պարզ պատճառով, որ մենք ԹԻՄ ենք , որի անդամներից յուրաքանչյուրը աշխատանքային ժամին, թե դրանից դուրս, պատրաստ է օգնել մյուսներին միշտ՝ անկախ իրավիճակ արտակարգ լինելուց:
Պատրաստակամություն եւ նվիրվածություն
«Երկրում ստեղծված արտակարգ իրավիճակը դուրս բերեց մեզ մեր «կոմֆորտ» դաշտից, եւ օգնեց բացահայտել մեզ նորովի։ Գիտակցելով, որ ապրում ենք 21-րդ դարում, չէինք պատկերացնում, որ բարձր տեխնոլոգիաները այսպիսի մասշտաբային դեր ունեն մեր կյանքում։ Նրանց օգնությամբ կարողացանք հեշտությամբ հաղթահարել նետված մարտահրավերները, եւ պատվով դուրս գալ ստեղծված իրավիճակից։ Ուրախ եւ հպարտ ենք, որ կարողացանք նման արագությամբ վերադասավորել մեր աշխատանքը , եւ նույնիսկ այդ պայմաններում կարողացանք գրանցել հնարավոր առավելագույն արդյունք»:
«Թվում էր՝ վաճառքի եւ սպասարկման սրահների որոշ ժամանակով փակ լինելը շատ աշխատակիցների անգործության պատճառ կդառնար, սակայն պատկերը հակառակն է, նույնիսկ՝ ավելի ծանրաբեռնված, քան նախկինում: Վաճառքի թիմը շատ արագ կարողացավ վերադասավորել աշխատանքը եւ միացալ Զանգերի կենտրոնին՝ աջակցելու բաժանորդներին՝ հեռախոսային սպասարկման միջոցով: 24/7 բոլորս հասանելի էինք, վերացել էին շաբաթ – կիրակի, գիշեր – ցերեկ հասկացողությունները, ինչը իրականում բավականին հաճելի է, երբ կա ամուր եւ նվիրված թիմ »:
«Երբ աստիճանաբար վերաբացվեցին ՎՍՍ-ները հիմնական աշխատանքին զուգահեռ նաեւ հարկավոր էր զգոն լինել եւ պահպանել անվտանգության կանոնները: Հաճելի է եւ պատասխանատու է նաեւ մասը լինելու այն աշխատանքի, որ տարվում է ամբողջ երկրում՝ իրազեկել քաղաքացիներին հակահամաճարակային միջոցառումների, անվտանգության կանոնների եւ այլ կարեւոր քայլերի մասին:
Ամենօրյա նմանատիպ աշխատանքի շնորհիվ, ինչպես նաեւ օրինակ ծառայելով սոցիալական հեռավորություն պահպանելու, դիմակներ եւ ձեռնոցներ կրելու, ախտահանիչ այլ միջոցներ օգտագործելու առումով՝ մենք ունեցանք ավելի իրազեկ եւ կարգապահ բնակիչներ: Եվ ի պատասխան հաճախորդներից մեկի հարցին՝ «Հա, փաստորեն, էս գրածները ճի՞շտ են», ասենք, որ, այո՛, ոչ միայն ճիշտ են, այլեւ՝ պարտադիր» ,- իրար լրացնելով եւ դեպքեր հիշելով՝ փաստում են Մանրածախ վաճառքի դեպարտամենտի աշխատակիցները:
Զգոնություն եւ հետեւողականություն
Հայկուհի Գրիգորյան, Արտաքին կոմունիկացիաների եւ մեդիա հարաբերությունների պատասխանատու
«Իրականում շատ պատասխանատու է աշխատել տանից, քանի որ անհրաժեշտ է պահպանել զգոնությունը, անընդհատ կապի մեջ լինել, հատկապես արտակարգ դրության առաջին ամիսների ընթացքում մեծ ակտիվություն էր նկատվում մամուլում օպերատորների գործունեության վերաբերյալ, եւ անհրաժեշտ էր միեւնույն ժամանակ հասանելի լինել թե՛ գործնականում, թե՛ տանը: Տարբեր քննարկումներ, նախագծեր, անգամ շնորհանդեսներ իրականացվում են առցանց տարբերակով, եւ կարծես թե, մենք՝ ինքներս, արդեն սովորել եւ հարմարվել ենք աշխատանքային նոր ձեւաչափին: Բացի այդ՝ հետաքրքիր մարտահրավեր է աշխատել տանից, որովհետեւ հիմնական թիմից բացի աշխատանքում ներգրավվում են նաեւ այլ «թիմակիցներ», ամենից հաճախ՝ մեծ տարիքային տարբերությամբ:»
Պատասխանատվություն եւ կազմակերպվածություն
Պավել Աբելյան, ՏՏ դեպարտամենտի ղեկավար
«ՏՏ դեպարտամենտի աշխատանքում, կարծես թե, միայն աշխարհագրությունն է փոխել ☺, տարբերություն չկա` գրասենյակի ներսում ենք, թե՝ տանը, շատ արագ եւ պատշաճ կերպով մեր աշխատակիցները կարողացան «զինել» գործընկերների համակարգիչները անհրաժեշտ ծրագրերով, ըստ անհրաժեշտության տրամադրվել են լրացուցիչ սարքեր եւ ապահովվել է իհարկե հեռահար հասանելիություն եւ կապ գրասենյակի համակարգիչներին, որը, թերեւս, ամենակարեւորներից էր այս պարագայում: Ցանկացած պահի գործընկերների կողմից ներկայացվող տեխնիկական խնդիրներին տրվում է ամենաարագ լուծումը»:
Ռիսկայնություն եւ ծանրաբեռնվածություն
Արամ Ավետիսյան, Տեխնիկական տնօրեն
«Այնուամենայնիվ հարկ է նշել, որ ընկերության շատ աշխատակիցներ աշխատանքը շարունակել են տանից դուրս գալով: Արտակարգ դրության ընթացքում «Ռոստելեկոմ»-ը շարունակել է բնակարանային միացումներ կատարել բաժանորդների ցանկությամբ՝ պահպանելով անվտանգության բոլոր կանոնները: Շատ պատասխանատու եւ ռիսկային է այս ընթացքում տանից դուրս գալ՝ փոխել շփման շրջանակը եւ վերադառնալ տուն՝ ընթացքում շփվելով նաեւ գործընկերների հետ: Բացի այդ ամենօրյա ռեժիմով իրականացվում է ցանցի մոնիթորինգ՝ ցանցի ծանրաբեռնվածությունը վերահսկելու եւ բաժանորդներին անխափան եւ որակյալ կապով ապահովելու նպատակով: Բարեբախտաբար, աշխատանքները բարեհաջող կերպով իրականացվում են եւ, այս ընթացքում աշխատակիցներից ոչ ոքի առողջությանը վտանգ չի սպառնացել»: