14:20 | 26.03.20 | Նորություններ | 79900

Instagram-ի նոր գործառույթը կօգնի կարանտինում գտնվելիս միայնակ չզգալ

Instagram-ը նոր գործառույթ է ներկայացրել, որը կհետաքրքրի հատկապես կորոնավիրուսի համաճարակի պատճառով ինքնամեկուսացած օգտատերերին, որոնք զրկված են ընկերներին հանդիպելու հնարավորությունից:

Co-Watching գործառույթը հնարավորություն կտա վիդեոչատի միջոցով ընկերների հետ հետեւել սոցցանցում նոր գրառումներին: Մեկ զանգում կարող է ներկա լինել մինչեւ 6 մարդ:

Օրեր առաջ Facebook-ը, որին պատկանում է Instagram-ը, հայտարարել էր, որ կաջակցի այն օգտատերերին, որոնք կորոնավիրուսի համաճարակի պատճառով ստիպված են հեռու մնալ ընկերներից եւ հարազատներից: Սոցցանցն այս օրերին նաեւ ավելի շատ տեղեկատվություն է տրամադրում օգտատերերին՝ վիրուսի բռնկման, ռիսկերի եւ պաշտպանական քայլերի մասին, ինչպես նաեւ անվճար է դարձրել Workplace բիզնես գործիքը: