12:20 | 26.03.20 | Նորություններ | 80111
ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ օրեր առաջ ներկայացված մոբայլ հավելվածը, որը թույլ կտա ախտորոշել կորոնավիրուսը, արդեն հասանելի է Google Play հարթակում:
AC19 մոբայլ հավելվածը կօգնի կողմնորոշվել՝ առկա՞ են կորոնավիրուսի ախտանիշներ, եւ արդյո՞ք կա բժշկական հաստատություն այցելելու անհրաժեշտություն:
Հավելվածում առկա է Առողջապահական համաշխարհային կազմակերպության կազմած հարցաշարը, որը թույլ կտա հասկանալ, թե խնդիր ունենալու դեպքում ի՞նչ է պետք անել եւ ու՞մ է պետք դիմել: