12:38 | 19.03.20 | Նորություններ | 2870

Հայաստանում կորոնավիրուսի ախտորոշման համար մոբայլ հավելված կկիրառվի

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն այսօր հայտարարել է, որ կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումների շրջանակում գործածվելու է մոբայլ հավելված:

«Իրանցի գործընկերների կողմից մեզ տրամադրված շատ լավ կանխարգելիչ գործիք ենք ունենալու՝ հեռախոսային հավելվածի տեսքով: Այն թույլ կտա հարցերին պատասխանելով (տեղը, դիրքը, հեռախոսային համարը նշելով) ինֆորմացիա տալ առողջական վիճակի վերաբերյալ»,- նշել է փոխվարչապետը:

Նրա խոսքով, հավելվածը հնարավարություն կտա Առողջապահական համաշխարհային կազմակերպության կազմած հարցաշարի հիման վրա հասկանալ՝ տվյալ անձն ունի՞ խնդիր: Խնդիր ունենալու դեպքում հավելվածը կհուշի, թե ի՞նչ է պետք անել եւ ու՞մ է պետք դիմել: