11:00 | 20.03.20 | Նորություններ | 2209
Facebook-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգը խոսել է այն քայլերի մասին, որոնք ընկերությունը մտադիր է ձեռնարկել՝ աջակցելու օգտատերերին, որոնք կորոնավիրուսի համաճարակի պատճառով ստիպված են հեռու մնալ ընկերներից եւ հարազատներից:
Այսպիսով, սոցցանցը կսկսի ավելի շատ տեղեկատվություն տրամադրել օգտատերերին՝ վիրուսի բռնկման, ռիսկերի եւ պաշտպանական քայլերի մասին, ինչպես նաեւ անվճար կդարձնի Workplace բիզնես գործիքը:
Հատուկ քայլերի շրջանակում Facebook-ը կսկսի ցուցադրել ամենաակտուալ, հավաստի տեղեկատվությունը՝ նորությունների ժապավենի ամենավերեւում: Պաշտոնական աղբյուրների հղումները եւս տեսանելի կդառնան ավելի մեծ լսարանի՝ ինչպես Facebook-ում, այնպես էլ Instagram-ում:
Նա նշել է, որ Workplace կորպոորատիվ ծառայությունն իր հերթին անվճար կդառնա պետական հասատատությունների համար: Վերջիններս հնարավորություն կունենան աուդիո եւ վիդեոզանգեր իրականացնել, անձնակազմի համար կրթական կոնտենտ ներկայացնել, խմբեր ստեղծել եւ ֆայլերով փոխանակվել:
Մարկ Ցուկերբերգը խոսել է նաեւ այն մարդկանց մասին, որոնց մոտ ինքնամեկուսանալու եւ սիրելիներին չտեսնելու պատճառով կարող է խորանալ դեպրեսիան: Նա տեղեկացրել է, որ ընկերությունը կավելացնի այն աշխատակիցների թիվը, որոնք հետեւում են ինքնավնասման եւ ինքնասպանության հակված օգտատերերի գրառումներին: