Օլեգ Կոմիսարովը եւ Դմիտրի Շտիլլերմանը
Դմիտրի Շտիլլերմանը
Օլեգ Կոմիսարովը
Օլեգ Կոմիսարովը
Դմիտրի Շտիլլերմանը
16:30 | 19.03.20 | Հարցազրույցներ | exclusive 317919
Ֆինանսների, առողջապահության, տուրիզմի, մեդիայի եւ ինտերնետ իրերի (IoT) ոլորտում ՏՏ լուծումներ առաջարկող DataArt ընկերության պատվիրակությունը անցած շաբաթ ժամանել էր Հայաստան:
DataArt Armenia-ի գրասենյակում Itel.am-ը զրուցել է ընկերության ծրագրերի իրականացման գծով տնօրեն (Delivery Director) Դմիտրի Շտիլլերմանի եւ ֆինանսական գծով գլխավոր խորհրդատու Օլեգ Կոմիսարովի հետ:
Դմիտրի Շտիլլերման, ծրագրերի իրականացման գծով տնօրեն (Delivery Director)
Սա իմ առաջին այցն է Հայաստան: Առաջին տպավորություններս հիանալի են: Սա հնագույն երկիր է՝ հին մշակույթով: Մարդիկ էլ շատ ընկերասեր են:
Դմիտրի Շտիլլերմանը
DataArt-ը թույլ է տալիս աշխատել բազմազգ եւ դինամիկ թիմում, ինչը հիանալի հնարավորություն է: Մեր ընկերության մասնագետները հնարավորություն ունեն պարբերաբար թարմացնել տեխնոլոգիաների վերաբերյալ իրենց հմտությունները եւ փորձել նորերը:
Օլեգ Կոմիսարով, DataArt-ի ֆինանսական գծով գլխավոր խորհրդատու
Սա նաեւ իմ առաջին այցն է Երեւան, բայց այնպիսի տպավորություն ունեմ, կարծես առաջին անգամը չէ, որ այստեղ եմ: Ի դեպ, մենք ունենք մի շարք հայ ընկերներ եւ գործընկերներ Միացյալ Նահանգներում:
Նոր տեխնոլոգիաների, մեքենայական ուսուցման, արհեստական բանականության, բլոկչեյնի մասին այսօր շատ են խոսում: Մենք մեր հաճախորդներին սպասարկում ենք բոլոր այդ ուղղություններով եւ կարող ենք իրական կյանքում փորձարկել այդ բոլոր տեխնոլոգիաները: Սրա շնորհիվ կարող ենք կիսվել գիտելիքներով ու օգնել բիզնեսներին ճիշտ ընտրություն կատարել՝ բավարարելով սեփական հետաքրքրասիրությունը:
Օլեգ Կոմիսարովը
Շատ նոր տեխնոլոգիաներ, ինչպիսիք են ամպային տխենոլոգիաները, բլոկչեյնը, մեքենայական ուսուցումը, պետք է դիտարկվեն այն տեսանկյունից, թե ինչ լրացուցիչ հնարավորություններ են դրանք տալիս բիզնեսին: Շատ դեպքերում մենք խորհուրդ ենք տալիս օգտագործել այդ նոր տեխնոլոգիաները`մտքում ունենալով այս հեռանկարը, եւ ոչ թե միայն այն պատճառով, որ դրանք նորաձեւ են:
Նոր ապագա մուտք գործելու համար ընկերությունները պետք է ներդրումներ կատարեն մարդկանց եւ գիտելիքների մեջ: Այս ռազմավարությամբ ենք մենք աշխատում մեր հաճախորդների հետ եւ նրանց օգնում մուտք գործել այդ նոր ապագա:
Նարինե Դանեղյան