12:32 | 10.12.19 | Նորություններ | 1917

Google Maps-ը ցույց կտա լուսավորված փողոցները

Google Maps-ում կհայտնվի նոր գործառույթ, որը թույլ կտա անվտանգ զբոսնել գիշերային փողոցներով:

Lighting գործառույթը թույլ կտա տեսնել լավ լուսավորված փողոցները եւ բաց տարածությունները:

XDA Developers կայքը գործառույթի մշակման մասին վկայություններ է գտել Google Maps-ի թարմացված տարբերակում:

Նշվում է, որ լավ լուսավորված փողոցները դեղին գույնով կառանձնացվեն: Սա թույլ կտա, օրինակ, զբոսաշրջիկներին անվտանգ հասնել հյուրանոց, զբոսնել անծանոթ փողոցներով: Կնշվեն նաեւ այն փողոցները, որտեղ լուավորությունը շատ քիչ է, կամ բացակայում է, ինչպես նաեւ կառաջարկվեն դրանք շրջանցող տարբերակներ: Նոր գործառույթն, ամենայն հավանակությամբ, դեռեւս մշակման փուլում է: