Google Maps-ի նոր հնարավորությունը թույլ կտա զգուշացնել օգտատերերին հասարակական տրանսպորտի ծանրաբեռնվածության մասին՝ հիմնված սեփական կանխատեսումների վրա:

Ծառայությունն առաջին անգամ գործարկվել է Հնդկաստանում՝ հունիսին: Այն վերլուծում է ավտոբուսների շարժման արագությունը ընտրված երթուղիներում, ճանապարհի ծանրաբեռնվածությունն օրվա տարբեր ժամերի եւ այլն:  


Գործառույթը կաշխատի աշխարհի ավելի քան 200 քաղաքներում եւ հասանելի կլինի Google Maps-ի Android եւ iOS տարբերակներում: Գործարկման ժամկետները հայտնի չեն: