17:45 | 09.12.19 | Նորություններ | 8668

ՎիվաՍել-ՄՏՍ. Արեւային էներգիայով ջեռուցում՝ Ծովակ գյուղի մանկապարտեզում

ՎիվաՍել-ՄՏՍ-ն ու Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) լուծել են Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղի մանկապարտեզի ջեռուցման խնդիրը:

Մանկապարտեզում մեկնարկել են արեւային ֆոտովոլտային համակարգի տեղադրման աշխատանքները:

Գոյություն ունեցող՝ գազով աշխատող կաթսաներն էլ կփոխարինվեն էլեկտրական կաթսաներով: Արդյունքում, մանկապարտեզի շենքը հնարավոր կլինի ջեռուցել արեւային էներգիայից ստացված էլեկտրական էներգիայով:

«Ջեռուցման մեթոդները, որոնք կիրառվում են հատկապես խստաշունչ ձմեռ ունեցող մարզերում, արդեն հնացած են: Դրանք ծախսատար են, անհրաժեշտ քանակով ջերմություն չեն ապահովում, հաճախ նաեւ՝ երեխաների համար անվտանգ չեն: Այս մանկապարտեզում կա լուծում պահանջող նման խնդիր: Մենք սկսել ենք արեւային ջրատաքացուցիչների տեղադրումը, որպեսզի փոքրիկներն ու մանկավարժներն այլեւս ստիպված չլինեն նստել տանը՝ սպասելով ավելի բարենպաստ եղանակի: Ավելին, մենք փորձում ենք արդյունավետ օգտվել բնական ռեսուրսներից: Արեւային էներգիայից չօգտվելը բացթողում կլինի մեր երկրում: Ջրատաքացուցիչների տեղադրումը կլուծի միաժամանակ մի քանի հարց: Մանկապարտեզը ստիպված չի լինի շուրջ վեց ամսով ընդհատել աշխատանքը, շենքը կջեռուցվի էկոլոգիապես մաքուր ճանապարհով եւ կտնտեսվեն ֆինանսական միջոցներ»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: