10:55 | 09.12.19 | Նորություններ | 5358
Հայաստան Ստարտափ Ակադեմիան հայտարարել է դիմում-հայտերի ընդունման մեկնարկի մասին՝ աքսելերացիոն 5-րդ շրջանի համար։
12-շաբաթյա նախաաքսելերացիոն ծրագիրը կազմված կլինի ընտրված ստարտափի կարիքների հիման վրա եւ կներառի գիտելիքների փոխանակման սեսսիաներ, մենթորների հետ աշխատանք, հաճախորդների զարգացման մեթոդոլոգիայով աշխատանք, փիչինգ:
Հայտերի ընդունման վերջնաժամկետը դեկտեմբերի 11-ն է: Հայտը հասանելի է այստեղ:
Մասնակիցները նաեւ հնարավորություն կստանան ոլորտում նոր կապեր հաստատել եւ աջակցություն ստանալ Ակադեմիայի թիմից՝ ադմինիստրատիվ, իրավական, բիզնեսի զարգացման եւ այլ ուղղություններով:
Նախորդ աքսելերացիոն շրջանների ընթացքում Հայաստան Ստարտափ Ակադեմիայի թիմն աշխատել է ավելի քան 70 ստարտափների հետ, որոնցից 52-ը հաջողությամբ ավարտել են ծրագիրը: Շրջանավարտներն արդեն ներգրավել են ավելի քան $1․5 մլն՝ վենչուրային կապիտալի ֆինանսավորման եւ գրանտերի տեսքով, նաեւ հաղթել են WCIT 2019 եւ Index Ventures Tech Summit-ի փիչինգ մրցույթներում:
Ծրագիրը մշակվել եւ իրականացվում է Catalyst հիմնադրամի կողմից եւ աջակցություն է ստանում EU4Business նախաձեռնության ներքո իրականացվող EFSE Entrepreneurship Academy (Ձեռնարկատիրության ակադեմիայի) կողմից: