Apple-ը լրացված իրականության (AR) սեփական ակնոցները կներկայացնի 2022թ.:
Ակնոցներն ունեն շրջակա միջավայրը 3D ձեւաչափով սկանավորելու հնարավորություն: Ենթադրյալ սարքը նման կլինի Oculus Quest անլար սաղավարտին եւ աչքի կընկնի որակյալ հումքով, ինչի շնորհիվ ակնոցը հնարավոր կլինի կրել երկար ժամանակ:
Բարձրորակ էկրանը եւ տեսախցիկը թույլ կտան կարդալ մանր տառատեսակները եւ տեսնել մարդկանց, որոնք կանգնած են վիրտուալ առարկաների հետեւում:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 10-ին Apple-ը Կուպերտինոյի կենտրոնակայանում ներկայացրեց iPhone-ի 3 նոր մոդելներ եւ մի շարք այլ նորություններ: