16:12 | 11.09.19 | Նորություններ | 2682

Նոր iPad, խելացի ժամացույց եւ այլ նորույթներ՝ Apple-ից

Սեպտեմբերի 10-ին Apple ընկերությունը Կուպերտինոյի կենտրոնակայանում iPhone-ներից բացի մի շարք նորույթներ է ներկայացրել:

iPad 7
10,2 դյույմանոց նոր պլանշետի կորպուսը եւ մետաղային դետալներն ամբողջովին պատրաստված են վերամշակված ալյումինից:



Վաճառքում մոդելը կհայտնվի սեպտեմբերի 30-ին: Արժեքը՝ սկսած $329-ից:


Apple Watch 5

Թարմացված խելացի ժամացույցը աչքի է ընկնում Always-On դիսփլեյով: Այն միշտ ցույց կտա ժամը, սակայն երբ ժամացույցի տերը էկրանին չի նայում, վերջինիս պայծառությունը նվազում է:



Վաճառքները կմեկնարկեն սեպտեմբերի 20-ին: Արժեքը՝ սկսած $399-ից:

Apple TV+

Apple TV+ ծառայությունն առաջին հերթին ուղղված է անգլախոս լսարանին: Միջոցառման ժամանակ ներկայացվել են ծառայությունում հասանելի մի քանի սերիալներ եւ ֆիլմեր՝ հայտնի դերասանների մասնակցությամբ:



Ծառայությունը 100 երկրներում կգործարկվի նոյեմբերի 1-ին: Նշվում է, որ նոր iPhone, iPad, MacBook կամ Apple TV գնելու դեպքում կտրամադրվի 1 տարվա անվճար բաժանորդագրություն: Ծառայության ամսական արժեքն է $4.99:

Apple Arcade

Բաժանորդագրությամբ հասանելի խաղային ծառայություն է, որը կգործարկվի 150 երկրում՝ սեպտեմբերի 19-ին:



Նախնական փուլում հնարավոր կլինի խաղալ շուրջ 100 խաղ: