12:57 | 11.11.19 | Նորություններ | 2869

SoftConstruct-ի AI տեխնոլոգիայով նոր պրոդուկտն առաջին անգամ Հայաստանում ներկայացվել է իրական խաղի ընթացքում

SoftConstruct ընկերության տվյալներ հավաքագրող հեղափոխական AJNA գործիքը փորձարկվել է Հայաստանի Բարձրագույն խմբի 13-րդ տուրի շրջանակում կայացած խաղերի ընթացքում:

Ընկերությունում նշել են, որ դեռեւս ICE London ցուցահանդեսի շրջանակում մեծ արձագանք ստացած AJNA-ն՝ սպորտային տվյալների հավաքագրման ավտոմատացված գործիքը, ձեռք է բերել Հայաստանի առաջնության խաղերի վերլուծություն հնարավորություն: AJNA-ն Ուկրաինայի Պրեմիեր լիգայում իրականացնում է ֆուտզալի խաղերի շարունակական սպասարկումը:

Նոյեմբերի 8-10-ը «Փյունիկ» – «Շիրակ», «Ալաշկերտ» – «Արարատ», «Արարատ- Արմենիա» – «Երեւան» խաղերի ընթացքում, AJNA-ն առաջին անգամ իրական խաղի ընթացքում փորձարկվել է, ինչի արդյունքում կարողացել է հավաքագրել խաղերի վիճակագրություն, որը հետագայում հնարավորություն է տվել տարատեսակ չափորոշիչներով կանխատեսումներ անել: Արդյունքում SoftConstruct-ի ինովացիոն այս հնարքը կարողացել է մեկ տեղում հավաքագրել խաղացողների խաղերի վերլուծությունը:

SoftConstruct ընկերությունը կշարունակի փորձարկել այս գործիքի հնարավորություններն ապագայում:

«FeedConstruct ընկերությունը, աշխատելով սպորտային տվյալների արագ եւ արդյունավետ տրամադրման ուղղությամբ, մշակել է «AI/ML» հիմք ունեցող լուծում AJNA անունով, որն առաջին անգամ ներկայացվել է 2018 թ. հոկտեմբերի 22-ին` Մոնակոյի Սպորտել ամենամյա կոնֆերանսին: Խոշոր ֆորումի ժամանակ FeedConstruct թիմի հետ քննարկումներ է ունեցել նաեւ Մոնակոյի գործող իշխան, արքայազն Ալբերտ II-ը: Ծանոթանալով AJNA- ի նորարական գաղափարին, արքայազնը շատ բարձր է գնահատել թիմի մշակած գաղափարը:

Թարգմանաբար նշանակելով «3-րդ աչք», AJNA-ն տեսանյութերի ուղիղ հեռարձակման այնպիսի ընդլայնված միջոց է, որը ճանաչում է սպորտային իրադարձության ամբողջ ընթացքը, «LIVE» ռեժիմում տրամադրում խաղացողների առաջադիմության բոլոր տվյալները եւ այլ տեխնիկական տվյալների հետ կազմում մի ամբողջություն: Արդյունքում ստեղծվում են նոր տեսակի խաղադրույքներ կատարելու բացառիկ հնարավորություններ»,- ասված է հաղորդագրությունում:

«Մեքենայացման տեսությունը նկատելիորեն ներթափանցում է ՏՏ ոլորտ եւ, որպես առաջատար ընկերություն, մենք ձգտում ենք մեր լուծումները ներկայացնել տվյալների ավտոմատացված վերլուծության մեթոդներով: Մեր կողմից մշակված AJNA լուծման արմատները սկիզբ են առնում հնդկական «3-րդ աչք» կոչվող ավանդույթից: Սկաուտների անմիջական դիտարկումները խաղի ընթացքում ապահովում են ճշգրիտ տվյալներ, մինչդեռ աուգմենտացված հեռարձակումը բացահայտում է խաղային ընթացքի այնպիսի մանրամասներ, որոնք մարդու աչքը չի կարող տեսնել: AJNA- ի միջոցով մենք հարստացնում ենք մեր սպորտային խաղադրույքների հնարավորությունները եւ հավաքագրում հավելյալ վիճակագրական տվյալներ»,- նշել է SoftConstruct-ի հիմնադիր եւ գլխավոր գործադիր տնօրեն Վիգեն Բադալյանը:

AJNA-ի սարքը բաղկացած է մեկ կամ երկու տեսախցիկների համադրությունից: Մինչ տեսախցիկներն ապահովում են տեսանյութի հոսքը, AJNA-ն սահմանում է խաղի տեխնիկական տվյալները: Մի քանի րոպեների ընթացքում FeedConstruct-ի հզոր «աչքը» նույնականացնում է դաշտի սխեման եւ անկյունները, այնուհետեւ տվյալների ամբողջականությունը մեկ առ մեկ ուղղում դեպի վերլուծական համակարգ: Դրանից հետո տեղի է ունենում խաղացողների, գնդակի եւ ստացված շարժական պատկերների նույնականացում, ինչի միջոցով AJNA-ն գրանցում է վերջիններիս հաջորդականությունը եւ դասակարգում թիմերի ամբողջականությունը:

Խաղի ընթացքում AJNA- ն վերլուծում է բոլոր իրադարձությունները, ինչպիսիք են՝ գնդակի տիրապետումը, վտանգավոր իրավիճակները եւ այլն: Լուծումը առաջարկում է նաեւ խաղացողների անհատական ընդլայնված վերլուծություն, օրինակ` խաղացողի արագություն, կամ խաղի ընթացքում՝ նրա վազքի երկարություն:

Հավաքագրվող այդպիսի վիճակագրությունը կարող է վերածվել մի շարք տարբերվող տեսակներով խաղադրույքների շուկայի:

Ներկայում FeedConstruct-ը մշակել է AJNA-ն միայն ֆուտբոլային խաղերի լիարժեք նույնականացմամբ՝ հետագայում այլ սպորտաձեւերի ներգրավման մտադրությամբ: