12:15 | 06.09.19 | Նորություններ | 1976

Facebook Dating-ը գործարկվել է 20 երկրում

Facebook-ը ծանոթությունների հաստատման նոր ծառայություն է գործարկել, որը սկզբում հասանելի կլինի միայն Հյուսիսային եւ Հարավային Ամերիկայում եւ Հարավարեւելյան Ասիայում:

Նոր ծառայությունը «կհեշտացնի սիրո որոնումը՝ ընդհանուր հետաքրքրությունների միջոցով»:

photo © Facebook


Facebook Dating-ը ներկայում հասանելի է 20 երկրներում (ԱՄՆ, Արգենտինա, Բոլիվիա, Բրազիլիա, Վիետնամ, Գայանա, Լաոս, Կանադա, Կոլումբիա, Մալազիա, Մեքսիկա, Պարագվայ, Պերու, Սինգապուր, Սուրինամ, Թաիլանդ, Ուրուգվայ, Ֆիլիպիններ, Չիլի, Էկվադոր):

Ծառայությունը 2020թ. սկզբից հասանելի կլինի նաեւ եվրոպացի օգտատերերի համար:


Facebook Dating-ը կարող են օգտագործել 18 տարին լրացած անձինք: Օգտատերերը կունենան հիմնական սոցցանցից անկախ էջ, որը կառաջարկի հետաքրքրություններով մոտ թեկնածուների:

Ընկերությունում նշել են, որ Facebook Dating-ն անվտանգ է եւ երաշխավորում է, որ ծանոթություններ հաստատելու ցանկությունը տեսանելի չի լինի ընդհանուր Facebook միջավայրում: