15:42 | 05.09.19 | Նորություններ | 2427

Startup Boost Weekend մրցույթն ընդունում է հայտեր

Սեպտեմբերի 20-ից 22-ը Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում կկայանա ձեռներեցությունը խթանելուն ու ուսանողների քաջալերմանը նվիրված Startup Boost Weekend 54-ժամյա մրցույթը:

Մրցույթը կազմակերպվում է տեխնիկական եւ ոչ տեխնիկական կրթություն ունեցող ուսանողների շրջանում բարձր մակարդակի պրակտիկ հմտություններ ձեւավորելու նպատակով: Կարող են դիմել ծրագրավորողները, դիզայներները, մարքեթոլոգները եւ այլ մասնագետներ:

Հետաքրքրված ուսանողները կարող են մինչեւ սեպտեմբերի 10-ը գրանցվել Breedge հարթակով, որը Startup Boost Weekend-ի նախորդ հաղթողներից է:

Հաղթող թիմերը կարժանանան մրցանակների:

Startup Boost Weekend Vol5-ը կազմակերպում է Catalyst հիմնադրամը՝ համագործակցելով Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի հետ:

Մրցույթն իրականացվում է Եվրոպական միության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության (BMZ) կողմից համաֆինանսավորվող եւ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) աջակցությամբ իրականացվող «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» (EU-SMEDA) ծրագրի շրջանակում։

«Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» (SMEDA) ծրագիրը Եվրոպական Միության EU4Business եւ EU4Innovation նախաձեռնությունների մաս է: