17:12 | 18.06.19 | Նորություններ | 3248

Facebook-ն ու գործընկերները ներկայացրել են Libra կրիպտոարժույթը

Facebook-ը եւ գործընկերները հայտարարել են Libra կրիպտոարժույթի գործարկման մասին, որը պատրաստ կլինի 2020թ. առաջին կեսին:

Նախագծի զարգացմամբ կզբաղվի կոնսորցիումը, որում ներկայացված կլինեն ֆինանսական եւ տեխնոլոգիական ընկերություններ, այդ թվում՝ Mastercard, Visa, Spotify, PayPal, eBay, Uber, Vodafone Andreessen Horowitz, Thrive Capital: Ներկայացված են նաեւ 4 բլոկչեյն ընկերություններ՝ Anchorage, Bison Trails, Coinbase եւ Xapo Holdings:

Կրիպտոարժույթն օգտագործելու համար Facebook-ը ներկայացրել է Calibra օնլայն դրամապանակը, որը ներկայում թեստավորման փուլում է գտնվում: Այն հասանելի կլինի Messenger-ում եւ WhatsApp-ում:

Calibra-ն օգտագործելու համար անհատ օգտատերերից միջնորդավճար չի գանձվի, իսկ գումար ստացող ընկերությունները կվճարեն ցածր միջնորդավճար:

Facebook-ը վստահեցրել է, որ Calibra-ում հավաքվող տվյալները չեն օգտագործվի գովազդային արշավների համար: