16:55 | 27.09.18 | Նորություններ | 15892

Անդրեյ Պյատախինը դասախոսություն է կարդացել ՀՀ Արդարադատության ակադեմիայում

Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը ՀՀ Արդարադատության ակադեմիայում հանդես է եկել դասախոսությամբ։

Ընկերության ղեկավարի ելույթը նվիրված էր «Ռազմավարական որոշումների ընդունման հետ կապված սխալներ» թեմային։

Անդրեյ Պյատախինը լսարանին ներկայացրել է, թե ինչպես պետք է ուսումնասիրել իրավիճակը, ինչ հանգամանքներ պետք է հաշվի առնել եւ ինչպես խուսափել ամենահաճախ կրկնվող սխալներից՝ ճիշտ ռազմավարական որոշում ընդունելու համար։

«Մեր ժամանակներում ճիշտ եւ մտածված որոշումների ընդունումը հաջողության գրավականն է՝ ինչպես աշխատանքում, այնպես էլ ամենօրյա կյանքում։ Beeline-ի նման խոշոր ընկերությունների համար դա զարգացման գլխավոր պայմանն է, եւ ես ուրախ եմ կիսվել այդ հարուստ փորձով, ինչպես նաեւ Հարվարդի համալսարանում ստացված գիտելիքներով։ Հուսով եմ, որ նոր գիտելիքներն օգտակար կլինեն եւ կօգնեն գրագետ մոտենալ կարեւոր որոշումների ընդունմանը»,- ասել է Անդրեյ Պյատախինը:

«Դասընթացը, համոզված եմ հետաքրքիր կլինի ինչպես ակադեմիայի ունկնդիրների, այնպես էլ աշխատակազմի համար: Արդարադատության ակադեմիան մեծ ուշադրություն է դարձնում գործընկերների հետ համագործակցությանը եւ ես լիահույս եմ, որ Beeline-ի հետ համագործակցությունը կլինի հաջողված եւ կկրի շարունակական բնույթ»,- նշել է Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը։

Միջոցառմանը ներկա էր 30 ունկնդիր, որոնց թվում էին դատարանների աշխատակիցներ, դատախազության ծառայողներ, գործող դատավորներ, դատախազներ, քննիչներ եւ այդ պաշտոնները զբաղեցնելու թեկնածուներ: