12:08 | 27.09.18 | Նորություններ | 13565

Ucom-ից OnePlus 3T կամ 5T սմարթֆոն գնողները կստանան Marshall ականջակալներ

Ucom-ը՝ որպես Հայաստանում OnePlus եւ Marshall բրենդերի պաշտոնական ներկայացուցիչ, առաջարկում է ձեռք բերել OnePlus 3T կամ 5T սմարթֆոններից մեկը եւ Marshall Major II ականջակալները ստանալ նվեր:

Մասնավորապես, OnePlus 3T մոդելը հնարավոր է ձեռք բերել ինչպես մանրածախ վաճառքի գնով՝ 244,900 դրամով, այնպես էլ ամսական սկսած 10 500 դրամից։ Այդ դեպքում անհրաժեշտ կլինի բաժանորդագրվել Ucom Ունիվերսալ 8.000 հետվճարային սակագնային պլանին՝ 24 ամսով։

Ucom-ում տեղեկացրել են, որ վաճառքում առկա են նաեւ OnePlus 5T 6ԳԲ+64ԳԲ եւ OnePlus 5T 8ԳԲ+128ԳԲ մոդելները։ Սմարթֆոնը ներկայացված է Հյուսիսային պողոտայում, Ամիրյան փողոցում, Կոմիտաս 8, Բագրատունյաց 16/115 հասցեներով եւ Երեւան Մոլում գտնվող Ucom-ի վաճառքի եւ սպասարկման կենտրոններում։

«Հարկ է ընդգծել, որ մեր ինտերնետ խանութից ցանկացած սմարթֆոն ձեռք բերելիս պաշտոնական մեկ տարվա երաշխիքից բացի բաժանորդները կստանան հավելյալ մեկ տարվա անվճար հետերաշխիքային սպասարկման հնարավորություն գնված հեռախոսի համար»,- նշել է Ucom-ի համահիմնադիր եւ գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։