12:23 | 13.08.18 | Նորություններ | 10786

Startup Wise Guys աքսելերատորը վերադառնում է Երեւան

Օգոստոսի 30-ին Երեւանում էստոնական Startup Wise Guys աքսելերատորի գործադիր տնօրեն Քրիստոբալ Ալոնսոն կհանդիպի հայաստանյան ստարտափներին:

Հանդիպման նպատակն է գտնել պոտենցիալ ստարտափներ՝ աքսելերատորի առաջիկա ծրագրերին մասնակցելու համար:

Միջոցառմանը մասնակցելու համար կարող են դիմել առնվազն մինիմալ կենսունակ պրոդուկտ (MVP) եւ թիմ ունեցող ստարտափները: Հարկավոր է լրացնել հետևյալ հայտը:

Ընտրված ստարտափները կմասնակցեն մենթորինգ սեսիաների՝ նվիրված շուկայի, վաճառքների ռազմավարության եւ ֆինանսներ ներգրավելու հարցերին:

Միջոցառումը կկայանա Global AM-ի հայաստանյան գրասենյակում:

Հիշեցնենք, որ Հայաստանից նախկինում ծրագրի շրջանավարտ են դարձել Inapptics եւ Currencii ստարտափները: