Ալ Եսայան

IntelinAir

Ամերիկահայ գործարար, IntelinAir ընկերության հիմնադիր

Ալեքսիս Օհանյան

Reddit

Ամերիկահայ ձեռներեց, ներդրող, Reddit սոցիալական լրատվական կայքի համահիմնադիր

Հայկ Կայսերյան

KAYWEB and KAYWEB Angels

Ավստրալաբնակ հրեշտակ ներդրող, KAYWEB, KAYWEB Angels ընկերությունների հիմնադիր

Պիեռ Հեննես

Granatus Ventures

«Գրանատուս Վենչուրս» ընկերության համահիմնադիր եւ կառավարող գործընկեր

Dinebook

Նախապես տեղ ամրագրել ժամանցի վայրերում

Cartly

Մթերքի օնլայն գնում

Wakie

Զրուցել անծանոթի հետ, ստանալ հուզող հարցերի պատասխաններ

Mobitaxi

Օնլայն տաքսի ծառայություն

Share4Car

Օնլայն AutoStop-ը միավորում է նույն ճանապարհով երթեւեկողներին

PicsArt

Lուսանկարների խմբագրման համակարգ

Playland Armenia

Կրթական եւ ժամանցային անվճար խաղային հարթակ

Be Armenian

Հայկական թեմաներով հայալեզու ֆոներ եւ բացիկներ

Հայկական Currencii-ն՝ Startup Wise Guys-ի ծրագրի շրջանավարտ

Արտարժույթի օնլայն փոխանակման հարթակ հանդիսացող Currencii հայկական ստարտափը Ռիգայում դարձել է էստոնական Startup Wise Guys աքսելերատորի շրջանավարտ:

Եռամսյա ծրագրին մասնակցած ստարտափի հիմնադիր Վահագն Գրիգորյանը Դեմո օրվա, Swedbank-ի հետ համագործակցության եւ նոր շուկաների գրավման մասին պատմել է Itel.am-ին:

3 ամսում աճել ենք որպես բիզնես

Վահագն Գրիգորյանի խոսքով՝ Startup Wise Guys-ի եռամսյա ծրագրի շնորհիվ Currencii-ն աճել է որպես բիզնես:

«Գոհ ենք ծրագրից, շատ լավ փորձ էր, սովորեցինք բիզնեսն արդյունավետ վարել, բազմաթիվ բացեր լրացրեցինք ծրագրի միջոցով: Ներդրում ենք ստացել Startup Wise Guys-ից եւ աշխատում ենք թիմն արագ մեծացնելու ուղղությամբ»,- նշել է նա:

Currencii-ի հիմնադրի խոսքով, եթե Հայաստանում կան հետաքրքրված ֆինտեխ ստարտափներ, որոնք հետագայում կցանկանան դիմել Startup Wise Guys-ի աքսելերացիոն ծրագրին, ապա իրենք պատրաստ են կիսվել փորձով:

Swedbank-ի հետ համագործակցության մասին

Ստարտափը վերջերս սկսել է համագործակցել Բալթյան երկրների ամենախոշոր բանկերից մեկի՝ Swedbank-ի հետ, որին պատկանում է տարածաշրջանի շուկայի շուրջ 50%-ը: Բանկը Startup Wise Guys-ի գործընկերն է եւ աքսելերացիոն ծրագիրը հենց նրա գրասենյակում է ընթանում: Swedbank-ը հայկական ստարտափին նաեւ անվճար գրասենյակ է տրամադրել իր տարածքում:


Լուսանկարը՝ Currencii

«Swedbank-ն ունի հատուկ օնլայն հարթակ, որտեղ տեղադրվում են բանկի գործընկերների հավելվածները, եւ նրանց արտաքին գործընկերներն օգտվում են այդ հավելվածներից: Մեր ստարտափը մինչեւ տարվա վերջ ներկայացված կլինի այդ հարթակում»:

€120 հազ. փոխանակում եւ 50-ից ավելի հաճախորդ

Currencii-ում մինչ օրս շուրջ €120 հազ-ի փոխարկում է կատարվել:

Ստարտափը պայմանագիր է կնքել նաեւ 50-ից ավելի հաճախորդի հետ, որոնք հիմնականում Լատվիայից են:

Թիրախում ԵՄ երկրներն են

Առաջիկայում Currencii-ն կշարունակի ամրապնդվել եւ հաճախորդներ ներգրավել Լատվիայում, սակայն թիրախում Եվրոպական միության բոլոր երկրներն են:

Վահագն Գրիգորյանն ընդգծել է, որ եթե Հայաստանում կան ֆինտեխ ուղղությամբ հետաքրքրված երիտասարդներ, ապա կարող են կապ հաստատել իրենց հետ՝ միանալու Currencii-ի թիմին:

Currencii-ի մասին

Currencii-ն արտարժույթի օնլայն փոխանակման հարթակ է, որը թույլ է տալիս շուրջ 10 անգամ խնայել արտարժույթ փոխանակելու գործընթացում:

Համակարգում ներկայացված է երկու կողմ՝ գնորդ եւ վաճառող: Currencii կողմերի համար ծառայում է որպես կամուրջ, գեներացնում բոլոր պահանջները, հետո յուրաքանչյուր կողմին փոխանցում իրեն հասանելիք գումարը: Կողմերն իրար չեն տեսնում, ինչն արված է անվտանգությունից ելնելով, որպեսզի իրար չխաբեն:

Նարինե Դանեղյան 

 

submit to reddit

Մեկնաբանություններ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



banks
mediamax
sport
bravo