16:20 | 28.02.17 | Նորություններ | 4091

Մշակվել է ՏՏ զարգացման ռազմավարական 6 ուղղություն

Օրերս Աղվերանում կայացել է «ՏՀՏ լիդերների հանդիպում» հերթական ֆորումը, որը կազմակերպել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ):

Հանդիպման շրջանակում ԻՏՁՄ անդամ կազմակերպությունների, ինչպես նաեւ Պաշտպանության նախարարության եւ Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի ներկայացուցիչները քննարկել են միության 2017-2021թթ. երկարաժամկետ ռազմավարության գործողությունների պլանը:

Հստակեցվել եւ սահմանվել է ՏՏ ոլորտի զարգացման ռազմավարական 6 ուղղություն: Դրանք են՝

-    Կրթություն եւ աշխատուժի ձեւավորում,
-    Հայկական ՏՏ բրենդի ստեղծում (Why Armenia),
-    ՏՏ ընկերությունների եւ ոլորտի շահերի պաշտպանություն,
-    Ռազմարդյունաբերություն,
-    Պետությունը՝ որպես պատվիրատու (E-government),
-    ՏՀՏ բիզնեսի առաջխաղացում:

ՏՏ ոլորտի ներկայացուցիչները համապատասխան աշխատանքային խմբերով մշակել են վերոնշյալ ուղղությունների տեսլականը, հստակեցրել նպատակներն ու սահմանել խնդիրները: