2025 թվականին Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտի «մեծ եռյակը»՝ Ucom-ը, Team Telecom Armenia-ն եւ Viva-ն, ոչ միայն նոր պրոդուկտներ ու ծառայություններ էին շուկա հանում, այլեւ լրջորեն վերազինում էին իրենց ցանցերը:
Itel.am ամփոփել է «մեծ եռյակի» 2025-ը՝ ինչ փոփոխություններ են իրականացրել օպերատորները այս տարի եւ ինչպես են դրանք անդրադառնալու Հայաստանի կապի ու թվային ենթակառուցվածքների ապագայի վրա։
Ucom
5G ցանցի լայնածավալ տեղակայում
Նոյեմբերին Ucom-ը հայտնեց, որ ավարտել է 5G ցանցի տեղակայումը Հայաստանի բոլոր քաղաքներում: Ծածկույթն այժմ հասանելի է 48 քաղաքում, հարյուրավոր գյուղական համայնքներում, Երեւան-Դիլիջան մայրուղու վրա, Բաղրատաշեն, Բավրա եւ Ագարակ սահմանային անցակետերում:
Ռազմավարական համագործակցություններUcom-ը ռազմավարական համագործակցություններ է հաստատել խոշոր մատակարարների հետ՝ Nokia-ի, MediaKind-ի եւ Cerillion-ի։ Վերջինիս հետ Ucom-ն սկսել է ընկերության հաշվառման համակարգի (billing) ամբողջական փոխարինման գործընթացը։
UPlay՝ ժամանցի նոր դարաշրջանԱպրիլին Ucom-ը
գործարկել է UPlay հարթակը, որը միավորում է բարձրորակ տեսաբովանդակություն եւ ժամանակակից տեխնոլոգիաներ՝ բաժանորդներին ապահովելով լայն ընտրանի հեռուստաալիքներ եւ մուլտիմեդիա բովանդակություն:
***
Team Telecom Armenia5G կապի գործարկում Գյումրիում եւ ՎանաձորումTeam Telecom Armenia-ի 5G ցանցը
գործարկվել է Գյումրիում եւ Վանաձորում: Ցանցի վերազինումն իրականցվում է նաեւ միջպետական ճանապարհներին՝ ապահովելով կապի ծառայությունների հուսալիություն նաեւ երթեւեկության ընթացքում։
Team-ի 5G ցանցն արդեն իսկ հասանելի է հանրապետության երեք խոշորագույն քաղաքներում:
Հուշագիր ԱԲ ենթակառուցվածք կառուցելու մասինՀունիսին ԱԲ ամպային ծառայություններ մատուցող Firebird ընկերությունը, Հայաստանի կառավարությունը, NVIDIA-ն եւ Team Group-ը
հայտարարեցին Հայաստանում համատեղ առաջադեմ ԱԲ ենթակառուցվածք կառուցելու մասին։
Նախագծի շրջանակում կիրականացվի 500 միլիոն դոլարի ներդրում, կտեղակայվեն հազարավոր NVIDIA Blackwell GPU-ներ, կձեւավորվի ավելի քան 100 մեգավատտ հզորությամբ ենթակառուցվածք:
Կենտրոնի գործարկումը նախատեսվում է 2026 թվականին։
Նախագծի մասին iTel.am-ին տված
բացառիկ հարցազրույցում պատմել էր Team ընկերությունների խմբի համահիմնադիր Հայկ Եսայանը:
2G ցանցի անջատում եւ արդիական տեխնոլոգիաների ապագա2025 թվականին Team Telecom Armenia
նախաձեռնել է լայնածավալ նախագիծ՝ ամբողջովին դադարեցնելու 2G ցանցի շահագործումը՝ փոխարինելով այն ժամանակակից տեխնոլոգիաներով (4G/5G)։ Սա տարածաշրջանում միացյալ քայլ է՝ ուղղված կապի որակի եւ թվային անվտանգությունը բարձրացնելուն։ Ընկերությունը գործարկել է հատուկ ծրագիր՝ հին 2G հեռախոսները նոր, 3G/4G աջակցող սմարթֆոններով փոխարինելու նպատակով։
Ericsson-ի հետ ռազմավարական համագործակցությունՄարտին Team Telecom Armenia-ն եւ Ericsson-ը
ստորագրել են փոխըմբռնման հուշագիր՝ ռազմավարական համագործակցության վերաբերյալ: Նպատակը ցանցային ենթակառուցվածքի զարգացումն է եւ նորարարական լուծումների ներդրումը:
***
Viva$ 150 միլիոն դոլարի ներդրում՝ առաջիկա երեք տարումՀուլիսի 1-ին Viva-ն
նշեց հիմնադրման 20-րդ տարին:
Ներկայացնելով ընկերության վերափոխումը, Viva-ի բաժնետեր Կոնստանտին Սոկոլովը նշեց, որ «հաջորդ երեք տարվա ընթացքում 5G ցանցի եւ ամպային ենթակառուցվածքների զարգացման համար Viva-ն նախատեսում է ներդնել շուրջ 150 միլիոն ԱՄՆ դոլար»։
Հաճախականությունների ձեռքբերում՝ 5G ցանցի ընդլայնման նպատակովՍպրիլին կայացած
մամուլի ասուլիսում Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանն ասել է.
«Viva-ն այսօր արդեն ունի ռադիոհաճախականությունների երկու անգամ ավելի մեծ ռեսուրս, քան առաջ, ինչը Viva-ի պատմության մեջ՝ ռադիոհաճախականությունների ձեռքբերման նպատակով երբեւէ իրականացրած ամենախոշոր ներդրումի արդյունք է. 2.5 միլիարդ դրամի ներդրում՝ ուղղված 5G ցանցի համար նախատեսված ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվություն ստանալուն, ինչը տեղի ունեցավ այս տարվա ապրիլի 2-ին»:
Արմեն Ավետիսյանը տեղեկացրել էր, որ առաջիկա 7 տարվա ընթացքում ընկերությունը պլանավորում է 5G տեխնոլոգիայով փուլ առ փուլ ծածկույթ ապահովել գործող, ինչպես նաեւ նոր մայրուղիներում, սահմանային գործող եւ նոր մաքսակետերում, բոլոր քաղաքներում, Ակադեմիական քաղաքում եւ Ինժեներական քաղաքում:
Արմեն Ավետիսյանը նաեւ նկատել էր, որ Viva-ն Հայաստանում առաջինն էր 5G ցանց ներդրել Երեւանի եւ Գյումրու կենտրոններում:
Oracle-ի հետ գործընկերությունՆոյեմբերին Viva-ն
հայտարարել է Oracle-ի հետ գործընկերության մասին՝ բիզնես հատվածի համար նոր հնարավորություններ բացելու նպատակով:
Համագործակցությունը նպատակ ունի ապահովել ձեռնարկությունների համար ամպային լուծումների եւ բիզնես-հավելվածների հասանելիություն:
Արբանյակային կապՆոյեմբերին Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը
հայտարարեց, որ ընկերությունը պատրաստվում է արբանյակային կապի տեղակայմանը:
Արմեն Ավետիսյանի խոսքով՝ Viva-ի ցանցակառուցման ռազմավարությունը հիմնված է պահուստայնության, տեխնոլոգիական բազմազանության եւ շարունակական նորարարության սկզբունքների վրա: Ընկերությունը տեղակայել է բարձր մակարդակի բազմազան օպտիկամանրաթելային մագիստրալ, որը միացնում է եվրոպական կետերը: Հիբրիդային ճարտարապետությունը, որն ինտեգրում է ցամաքային ցանցերը, ամպային հարթակը եւ NFV-հիմքով (Network Function Virtualization) լուծումները, պատրաստվում է հաջորդ փուլին՝ արբանյակային կապի տեղակայմանը՝ առավելագույն մակարդակի հասանելիություն ապահովելու համար կրիտիկական ենթակառուցվածքի համար: