itel.am (am)
Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ / UATE) դուստր ընկերություն «Յու Այ Թի Ի Էքսպո» ՍՊԸ-ն մուտք է գործում կապիտալի շուկա՝ ընկերության պարտատոմսերը ցուցակելով Հայաստանի ֆոնդային բորսայում (AMX)։
Այս քայլով ընկերությունը կապիտալի շուկայի գործիքներն ինտեգրում է իր ֆինանսավորման եւ հետագա զարգացման գործընթացում՝ միաժամանակ ընդլայնելով ներդրողների համար հասանելի գործիքների շրջանակը։
Ցուցակման կապակցությամբ Հայաստանի ֆոնդային բորսայում տեղի է ունեցել ավանդական զանգի հնչեցման արարողությունը, որը խորհրդանշում է ընկերության՝ կապիտալի շուկայում գործունեության նոր փուլը՝ թափանցիկության, հաշվետվողականության եւ ներդրումային հնարավորությունների ընդլայնման տեսանկյունից։
Ներդրողները օգոստոսի 31-ից հնարավորություն ունեն մասնակցելու «Յու Այ Թի Ի Էքսպո» ՍՊԸ-ի պարտատոմսերի բորսայական առեւտրին՝ դիմելով բորսայի անդամ բանկերին կամ ներդրումային ընկերություններին։
«Յու Այ Թի Ի Էքսպո» ՍՊԸ-ի պարտատոմսերը՝ ընդհանուր 763,750,000 ՀՀ դրամ անվանական ծավալով, ընդգրկվել են Հայաստանի ֆոնդային բորսայի պարտատոմսերի երկրորդային՝ Bbond ցուցակում։
Ցուցակվել են 10,000 հատ պարտատոմս՝ 76,375 ՀՀ դրամ անվանական արժեքով, 13% արժեկտրոնային եկամտաբերությամբ եւ 36 ամիս շրջանառության ժամկետով։ Այս պարտատոմսերով հնարավոր է լինելու նաեւ իրականացնել հասցեական առեւտուր եւ կնքել ռեպո գործարքներ։
Պարտատոմսերի թողարկման արդյունքում ներգրավված միջոցներն ընկերությունն ուղղելու է ֆինանսական կայունության ամրապնդմանը, պարտքային բեռի օպտիմալացմանը, ինչպես նաեւ եկամուտների աղբյուրների ընդլայնմանն ու ռազմավարական ծրագրերի մասշտաբավորմանը։
Պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացվել է 2026 թվականի հունվարի 26-ից մայիսի 19-ն ընկած ժամանակահատվածում՝ «Սիրիուս Կապիտալ» ՓԲԸ-ի միջոցով։
««Յու Այ Թի Ի Էքսպո» ՍՊԸ-ի մուտքը կապիտալի շուկա կարեւոր է նաեւ այն տեսանկյունից, որ ցույց է տալիս պարտքային ֆինանսավորման այս գործիքի կիրառելիությունը տնտեսության տարբեր ոլորտներում գործող ընկերությունների համար։ Կապիտալի շուկան ընկերություններին հնարավորություն է տալիս դիվերսիֆիկացնել ֆինանսավորման աղբյուրները եւ ձեւավորել զարգացման համար անհրաժեշտ երկարաժամկետ ֆինանսական հիմքեր։ Միաժամանակ, հրապարակային շուկայում ներկայությունը ենթադրում է թափանցիկության եւ հաշվետվողականության ավելի բարձր չափանիշներ, որոնք կարեւոր են ներդրողների վստահության ամրապնդման համար։ Մենք կարեւորում ենք տարբեր ոլորտներ ներկայացնող նոր թողարկողների մուտքը Բորսա, քանի որ յուրաքանչյուր նման թողարկում նպաստում է Հայաստանի կապիտալի շուկայի խորացմանը եւ ներդրումային հնարավորությունների ընդլայնմանը»,- նշել է Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը։
«Մեզ համար առանձնահատուկ կարեւոր է, որ ԱՏՁՄ-ն՝ լինելով ոչ առեւտրային կառույց, իր դուստր ընկերության միջոցով կարողացավ իրականացնել պարտատոմսերի նման հաջող թողարկում։ Անչափ շնորհակալ ենք մեր բոլոր ներդրողներին ցուցաբերած վստահության համար։ Որպես նրանց կատարած ներդրման գնահատման գլխավոր առիթ եւ արդյունքներին ծանոթանալու լավագույն հնարավորություն՝ բոլորին սիրով հրավիրում եմ նոյեմբերի 20-22-ը մասնակցելու Դիջիթեք 2026-ին։
Այն նոր մակարդակի վրա է բարձրացել՝ վերածվելով միջազգային նշանակության տեխնոլոգիական կոնֆերանսի եւ բիզնես միջոցառման։ Այս նախաձեռնությունները, միության անդամների կայուն աճը եւ մեր ռազմավարական նպատակների իրագործման ուղղությամբ հստակ աշխատանքը մեզ վստահորեն դիրքավորում են որպես կանխատեսելի ֆինանսներ ունեցող թողարկող, ինչի համար իսկապես շատ հպարտ եմ»,- նշել է ԱՏՁՄ գործադիր տնօրեն, «Յու Այ Թի Ի Էքսպո» ՍՊԸ տնօրենների խորհրդի անդամ Էդիտա Ղազարյանը։
««Սիրիուս Կապիտալ»-ը հիմնելիս մենք նպատակ ենք հետապնդել նպաստելու հայկական ֆինանսական շուկայի զարգացմանն ու ընդլայնմանը։ «Յու Այ Թի Ի Էքսպո»-ի պարտատոմսերի տեղաբաշխումը, սակայն, տվեց այլ հաճելի պարտավորվածություն, այն է՝ նպաստել ոչ միայն հայկական ֆինանսական շուկայի զարգացմանը, այլ նաեւ Հայաստանի տեխնոլոգիական իրադարձությունների ոլորտի զարգացմանը։
Կարեւոր է նշել, որ այս տեղաբաշխման ժամանակ կիրառվել են նորագույն տեխնոլոգիաներ, ինչը համապատասխան է ընկերության ոլորտին, օրինակ՝ առաջին անգամ կիրառվեց ԱԲ գործակալը՝ Արմինեն, որը ներդրողների հարցերին պատասխանում էր ռոբոտային ճշգրտությամբ եւ մարդկային ձայնով․ սա եւս մեկ քայլ է՝ տեխնոլոգիական փոփոխություններին ընդառաջ։ Առաջնային շուկայում պարտատոմսերի հաջողությունը շոշափելի էր՝ հարյուրավոր ներդրողներ եւ անսպառ վստահություն, ինչպես նաեւ բազմաթիվ ներդրողներ, որոնք սպասում էին պարտատոմսերի՝ բորսայում ցուցակվելուն»,- ասել է «Սիրիուս Կապիտալ» ՓԲԸ-ի տնօրեն Արարատ Մկրտչյանը։
Մասնագիտանալով միջոցառումների կազմակերպման, խորհրդատվության եւ հաղորդակցման ծառայությունների ոլորտներում՝ «Յու Այ Թի Ի Էքսպո» ՍՊԸ-ն հանդիսանում է ԱՏՁՄ գործառնական թեւը եւ իրականացնում է միության կարեւորագույն նախագծերը, որոնցից առանցքայինը Digitec-ն է։
Այս տարի «Դիջիթեք 2026»-ը (Digitec 2026) կանցկացվի նոյեմբերի 20-22-ը՝ որպես միջազգային մակարդակի բիզնես եւ տեխնոլոգիական իրադարձություն՝ «Աշխարհի նոր ԱԲ հանգույց» խորագրի ներքո՝ Երեւանում միավորելով տեխնոլոգիական ձեռներեցների, ներդրողների, ընկերությունների ու ստարտափների, մասնագետների, գիտնականների ու պետական հատվածի ներկայացուցիչների Եվրոպայից մինչեւ Արաբական ծոցի երկրներ, ԱՄՆ-ից մինչեւ Կենտրոնական Ասիա։
2026 թվականի սեպտեմբերի 1-ին Թիմ Քուքը կթողնի գործադիր տնօրենի պաշտոնը եւ կմիանա Apple-ի տնօրենների խորհրդին, նրան կհաջորդի Ջոն Թերնուսը։
Ներկայացնում ենք այս 15 տարվա ընթացքում Apple-ի գրանցած արդյունքները։
Ակցիաների գինը բարձրացել է ավելի քան 2000%-ով
Թիմ Քուքը Apple-ի գործադիր տնօրենի պաշտոնը ստանձնել է 2011 թվականի օգոստոսին՝ Սթիվ Ջոբսի մահից կարճ ժամանակ առաջ։ Այդ ժամանակ ընկերության շուկայական կապիտալիզացիան կազմում էր մոտավորապես 350 միլիարդ դոլար։ 2021 թվականին այն բարձրացել է մինչեւ 3 տրիլիոն դոլար, իսկ 2026 թվականի հուլիսին այն առաջին անգամ կարճ ժամանակով գերազանցել է 5 տրիլիոն դոլարի նշագիծը։ Apple-ի բաժինը S&P 500 ինդեքսում այդ ժամանակվանից ի վեր աճել է 3%-ից մինչեւ գրեթե 7%։
Հինգ նոր կատեգորիա սարքավորումների պորտֆելում
Դրանց թվում են AirTag սարքը, Apple Watch խելացի ժամացույցը, AirPods ականջակալը, HomePod բարձրախոսը եւ Vision Pro խառը իրականության ականջակալը։
Այնուամենայնիվ, արտադրանքի շարքի միջուկը մնում են iPhone-ը, Mac-ը եւ iPad-ը, մինչդեռ HomePod-ը եւ Vision Pro ականջակալները, որոնք, ըստ լրատվամիջոցների հաղորդագրությունների, Քուքը պնդել է մշակել, մնում են նիշային ապրանքներ։
2014 թվականին լուրեր տարածվեցին, որ Apple-ն աշխատում է ինքնավար էլեկտրական մեքենայի վրա, բայց 2024 թվականի փետրվարին Bloomberg-ը հայտնեց, որ բազմամիլիոն դոլարանոց նախագիծը չեղարկվել է: Հնարավոր պատճառներից են շահութաբերության վերաբերյալ մտահոգությունները:
Համախառն շահույթի աճը հասել է գրեթե 50%-ի
2011 թվականի մոտավորապես 40%-ից 2020 թվականին Apple-ը ներկայացրել է Mac-ի համար իր առաջին սեփական ARM պրոցեսորը՝ M1-ը, սկսելով Intel-ի նման գործընկերների չիպերից Apple Silicon-ին անցումը:
Առաքվել է 3.1 միլիարդ iPhone
Ըստ International Data Corporation-ի, Apple-ն 3,1 միլիարդ սմարթֆոն է առաքել Քուքի ղեկավարությունը ստանձնելուց ի վեր: iPhone-ները դեռեւս կազմում են Apple-ի ընդհանուր եկամտի մոտավորապես կեսը:
166 000 աշխատակից եւ 535 խանութ
Բիզնեսի աճին հաջորդել է աշխատակիցների թվի աճը՝ մոտավորապես 60 000-ից հասնելով 166 000-ի։
Մանրածախ առեւտրի ցանցը 27 երկրում եւ տարածաշրջանում 357-ից ընդլայնվել է մինչեւ 535 խանութ։ Այն ընդլայնելու համար Քուքը 2012 թվականի սկզբին վարձել է Dixons Retail էլեկտրոնիկայի մանրածախ առեւտրով զբաղվող ընկերության գործադիր տնօրեն Ջոն Բրոուեթին։ Apple-ի տվյալներով՝ նա կենտրոնացած էր բարձրորակ գնումների փորձի վրա։ Բաժնետերերի կողմից բաշխված ընդհանուր գումարը գերազանցել է 1 տրիլիոն դոլարը։
Ջոբսը փորձում էր պահպանել կանխիկ գումարը ընկերության ներսում։ Սակայն Քուքը ներգրավել է ներդրողներին եւ 2012 թվականին մեկնարկել կապիտալի վերադարձի ծրագիր։ Այդ ժամանակվանից ի վեր Apple-ը ավելի քան 1 տրիլիոն դոլար է ծախսել դիվիդենտների եւ բաժնետոմսերի հետգնման վրա։
19 միլիարդ դոլարի տուգանքներ Եվրամիությունում
2016 թվականին ԵՄ-ն Apple-ին պարտավորեցրել է վճարել լրացուցիչ 14.4 միլիարդ դոլարի հարկեր՝ Իռլանդիայում հարկային արտոնությունները համարելով անօրինական։ 2011 թվականից ի վեր Եվրոպայում կիրառված հակամենաշնորհային տուգանքները կազմել են մոտավորապես 4 միլիարդ դոլար։
Ըստ FT-ի՝ կարգավորող մարմինների հետ հարաբերությունները կլինեն նոր գործադիր տնօրենի՝ Թերնուսի հիմնական մարտահրավերներից մեկը։
Մինուս 638 միլիարդ դոլար շուկայական կապիտալիզացիա երեք օրում
2025 թվականի ապրիլին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց գլոբալ ներմուծման սակագների մասին։ Բաժնետոմսերն արձագանքեցին, քանի որ ընկերությունը կախված էր Չինաստանից։
Մինչեւ 2024 թվականը այն հրապարակում էր գործընկերների ցուցակներ եւ այդ ժամանակ նրանց 90%-ը «գոնե մասամբ» արտադրում կամ հավաքում էր բաղադրիչներ եւ սարքեր Չինաստանում կամ Թայվանում։
1.5 միլիարդ վճարող բաժանորդ
Քուքի օրոք Apple-ը կենտրոնացել էր ծառայությունների վրա, ներառյալ Apple Pay-ը, iCloud-ը, App Store-ը, Apple Music-ը եւ Apple TV-ն։ 2011 թվականին այն ստացել է 9.4 միլիարդ դոլարի եկամուտ «iTunes-ից, ծրագրային ապահովումից եւ ծառայություններից», իսկ 2025 թվականի վերջին այն կհասնի 109 միլիարդ դոլարի, ինչը տարեկան 14% աճ է։
FT-ն գրում է, որ արհեստական բանականության մրցավազքում հետ մնալը կարող է թուլացնել ընկերության դիրքերը այս շուկայում՝ հիշեցնելով Apple Intelligence-ի «անհաջող» մեկնարկը. AI համակարգը ներկայացվել է 2024 թվականի հունիսին, սակայն առաջին գործառույթների թողարկումը բազմիցս հետաձգվել է կարգավորիչ խնդիրների եւ սխալների պատճառով, իսկ ավելի խելացի Siri-ն թողարկվել է միայն 2026 թվականի ամռանը։
Team Telecom Armenia-ի աջակցությամբ Հայաստանում անցկացվել է Թումո ճամբար 2026-ը:
Վեց հագեցած շաբաթվա ընթացքում ճամբարը միավորել է 15 երկրից եւ Հայաստանի սահմանամերձ  համայնքներից, այդ թվում՝ Արցախից տեղահանված ավելի քան 200 պատանիների՝ ստեղծելով միջավայր, որտեղ մասնակիցները տեխնոլոգիական կրթությունը համատեղել են որակյալ ժամանցի հետ:
«Մեզ համար կարեւոր է, որ տեխնոլոգիական կրթության հնարավորությունները հասանելի լինեն հնարավորինս շատ պատանիների՝ անկախ նրանից, թե որտեղ են նրանք ապրում։ Մեր ռազմավարական գործընկերոջ՝ Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի այս ճամբարային նախագիծը հենց այնպիսի միջավայր է ստեղծում, որտեղ միավորվում են կրթությունը, ստեղծարարությունը, նոր փորձառություններն եւ տարբեր երկրներից ժամանած պատանիների շփումը։ Ուրախ ենք մեր աջակցությամբ նպաստելու, որ այս փորձառությանը մասնակցեն նաեւ Հայաստանի սահմանամերձ համայնքների եւ Արցախից տեղահանված ընտանիքների երեխաները։ Վստահ ենք՝ նման ծրագրերը կարող են ոչ միայն նոր հմտություններ փոխանցել, այլեւ ոգեշնչել պատանիներին՝ իրենց ապագան կապելու տեխնոլոգիաների եւ նորարարության հետ»,- նշել է Team Telecom Armenia-ի հասարակայնության հետ կապերի ղեկավար Գրիգորի Յուրինը:
Ճամբարի ընթացքում մասնակիցները հնարավորություն են ունեցել զարգացնելու իրենց հմտությունները Թումոյի կրթական ուղղություններով՝ ուսումնասիրելով տեխնոլոգիաների, դիզայնի եւ ստեղծարարության տարբեր ոլորտներ։
Կրթական ծրագրին զուգահեռ պատանիների համար կազմակերպվել են նաեւ մշակութային, ճանաչողական եւ ժամանցային միջոցառումներ՝ Հայաստանի պատմամշակութային վայրերի ու տեսարժան անկյունների բացահայտումից մինչեւ սպորտային եւ թիմային ակտիվություններ։
Ճանաչողական այցերի շրջանակում ճամբարականներն այս տարի եւս հյուրընկալվել են Team-ի Կապի թանգարանում եւ դատա կենտրոնում՝ ծանոթանալով Հայաստանում կապի զարգացման պատմությանն ու տեխնոլոգիական էվոլյուցիային:
«Team-ի հետ մեր ռազմավարական գործընկերությունը չափազանց արժեքավոր է մեզ համար։ Այս աջակցության շնորհիվ կարողանում ենք ամառային թումոյական փորձառությունը հասանելի դարձնել սահմանամերձ համայնքների եւ Արցախից տեղահանված ավելի շատ պատանիների։ Սա կարեւոր ներդրում է այս երեխաների ու պատանիների ապագայում, եւ մենք վստահ ենք, որ մեր համագործակցությունը շարունակական կլինի՝ ժամանակի ընթացքում էլ ավելի ընդլայնելով իր ազդեցությունը»,- նշել է Թումոյի ամառային ճամբարի ղեկավար Լաուրա Բարխուդարյանը։
Team-ը, հավատարիմ լինելով իր ռազմավարությանը, շարունակելու է աջակցել երիտասարդների տեխնոլոգիական կրթությանը:
Հայերի հիմնադրված PEARCH.AI ստարտափը լրացուցիչ աջակցություն է ստացել Formula VC-ից, որն իր երկու ֆոնդի միջոցով ներդրել է 300,000 դոլար ընկերությունում։
PEARCH.AI-ն ստեղծում է արհեստական բանականության վրա հիմնված մարդկանց որոնման ենթակառուցվածքներ՝ նախատեսված նոր սերնդի հավաքագրման պրոդուկտների համար։
Բանալի բառերի վրա հույս դնելու փոխարեն, այն թույլ է տալիս ATS հարթակներին, արհեստական բանականության գործակալներին եւ մարդկային ռեսուրսների ծրագրակազմին գտնել թեկնածուներ՝ օգտագործելով բնական լեզու, ապահովելով ավելի ճշգրիտ սեմանտիկ որոնում հարյուր միլիոնավոր պրոֆիլներում։
Ընկերությունը համահիմնադրել է ձեռնարկատեր Հրաչիկ Աջամյանը։ PEARCH.AI-ից առաջ նա հիմնադրել է Wakie-ն։
Ucom-ի աջակցությամբ Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի կողմից իրականացվող «Կիբեռանվտանգության կրթական ծրագիր դպրոցականների համար» դասընթացի շրջանավարտները մասնակցել են Ucom-ի «Junior Academy» երկշաբաթյա ծրագրին՝ խորացնելով իրենց գիտելիքները հեռահաղորդակցության ոլորտում կիբեռանվտանգության եւ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման վերաբերյալ։
Ucom-ի մասնագետները պատանիների համար անցկացրել են տեսական եւ գործնական հանդիպումներ՝ ներկայացնելով թիմային աշխատանքի եւ ճգնաժամերի կառավարման առանձնահատկությունները, արդյունավետ հաղորդակցության սկզբունքները, հեռահաղորդակցության ոլորտում կիբեռանվտանգության դերը, ինչպես նաեւ ոլորտում առկա մասնագիտական եւ կարիերայի հնարավորությունները։
Մասնակիցները հնարավորություն են ունեցել անմիջականորեն շփվելու տարբեր ուղղությունների մասնագետների հետ, ծանոթանալու նրանց աշխատանքին եւ քննարկելու իրենց հետաքրքրող հարցերը։
«Junior Academy»-ն ձեւավորվել է որպես «Կիբեռանվտանգության կրթական ծրագիր դպրոցականների համար» նախաձեռնության շարունակություն։ Դասընթացի ավարտից հետո մասնակիցները ցանկություն էին հայտնել ավելի մոտիկից ծանոթանալու Ucom-ի աշխատանքին եւ հասկանալու, թե ինչպես են ստացած գիտելիքները կիրառվում իրական աշխատանքային միջավայրում։ Նրանց հետաքրքրությանը արձագանքելով՝ Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի նախաձեռնությամբ կազմակերպվեց երկշաբաթյա ծրագիրը։
«Ucom-ի համար երիտասարդների մասնագիտական կողմնորոշմանը նպաստելը միայն կրթական նախաձեռնություն չէ, այլ ներդրում Հայաստանի տեխնոլոգիական ներուժի զարգացման մեջ։ Տեխնոլոգիական ոլորտի առաջընթացը կախված է ոչ միայն նոր լուծումներից, այլեւ այն մարդկանցից, որոնք ստեղծելու եւ զարգացնելու են դրանք։ Մենք միշտ պատրաստ ենք մեր փորձը, գիտելիքն ու մասնագիտական միջավայրը հասանելի դարձնել երիտասարդներին՝ օգնելով նրանց ավելի վստահ պատկերացնել իրենց հնարավորությունները եւ ապագա մասնագիտական ուղին»,- նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
«Junior Academy»-ն Ucom-ի եւ Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի համագործակցության հերթական քայլն է՝ ուղղված երիտասարդների թվային գրագիտության բարձրացմանը, տեխնոլոգիական գիտելիքների զարգացմանն ու մասնագիտական կողմնորոշմանը։ Նախաձեռնության միջոցով պատանիները հնարավորություն են ստանում ոչ միայն նոր գիտելիքներ ձեռք բերել, այլեւ դրանք կապել իրական աշխատանքային միջավայրի եւ տեխնոլոգիական ոլորտում ապագա մասնագիտության ընտրության հետ։
Team Telecom Armenia-ն հանդես է գալիս Back to School հատուկ առաջարկով՝ ձեռք բերելով Honor Magic 8 Lite սմարթֆոնը ամսական սկսած 2850 դրամից՝ հաճախորդները կստանան նաեւ Honor Choice մեծ անլար ականջակալ եւ Honor Choice 2i սմարթ ժամացույց, ինչպես նաեւ 100 ԳԲ ինտերնետ՝ 6 ամսով։
Honor Magic 8 Lite-ը համատեղում է ժամանակակից դիզայնը, հզոր տեխնիկական հնարավորություններն ու դիմացկունությունը՝ դարձնելով այն հարմար ուղեկից ինչպես ուսումնական տարվա ինտենսիվ առօրյայում, այնպես էլ ժամանցի եւ հաղորդակցության համար։
Սմարթֆոնը հագեցած է 108 ՄՊ AI տեսախցիկով, որն ապահովում է բարձրորակ լուսանկարներ, իսկ 7500 մԱժ մարտկոցը՝ երկարատեւ աշխատանք։ Սարքն աշխատում է նաեւ նորագույն 5G ցանցում, ունի 8 ԳԲ օպերատիվ հիշողություն`մինչեւ 16 ԳԲ ընդլայնման հնարավորությամբ, 512 ԳԲ ներքին հիշողություն եւ ջրի ու փոշու նկատմամբ հզոր պաշտպանություն։ Honor Magic 8 Lite-ը նաեւ նախատեսված է մինչեւ 2.5 մետր բարձրությունից ընկնելուն դիմակայելու համար։
«Այսօր տեխնոլոգիաները կրթական գործընթացի անբաժանելի մասն են․ դրանք հնարավորություն են տալիս սովորելու ավելի արագ, բացահայտելու նոր գիտելիքներ, լինելու կապի մեջ եւ օգտվելու կրթական բազմաթիվ ռեսուրսներից՝ ցանկացած վայրից։ Մեր Back to School առաջարկով ցանկանում ենք նոր ուսումնական տարվա մեկնարկն ավելի հարմար ու տեխնոլոգիական դարձնել՝ մեկ առաջարկում համադրելով սմարթֆոնը, անհրաժեշտ աքսեսուարներն ու ինտերնետը»,-նշել է Team Telecom Armenia-ի կոմերցիոն տնօրեն Տիգրան Ֆրանգյանը:
Honor Magic 8 Lite-ը հնարավոր է ձեռք բերել ինչպես Team-ի վաճառքի եւ սպասարկման կենտրոններից, այնպես էլ առցանց հարթակից։
Առաջարկը գործում է 14.08.2026-ից մինչեւ 30.09.2026-ը ներառյալ եւ հասանելի է միայն ֆիզիկական անձանց։ Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։
Ucom-ը մեկնարկում է Green բնապահպանական արշավը եւ ներկայացնում նոր՝ GreenGo եւ GreenPlus սակագնային պլանները, որոնց միանալով բաժանորդները կարող են օգտվել բջջային կապից եւ միաժամանակ աջակցել բնապահպանական ծրագրերի իրականացմանը։
Green փաթեթներում ներառված է 200 ՀՀ դրամ նվիրաբերություն բաժանորդի կողմից, որը յուրաքանչյուր ակտիվացման դեպքում ուղղվելու է բնապահպանական ծրագրերի իրականացմանը, իսկ Ucom-ը կրկնապատկելու է բաժանորդների կատարած նվիրաբերությունների ընդհանուր գումարը։ GreenGo՝ ամիսը 3200 դրամ արժողությամբ փաթեթը ներառում է նաեւ 30 ԳԲ ինտերնետ եւ 1500 րոպե դեպի ՀՀ բոլոր ցանցեր, ԱՄՆ, Կանադա, Հնդկաստան եւ Ռուսաստանի ցանցեր՝ բացառությամբ MTS-ի, իսկ GreenPlus՝ ամիսը 5200 դրամ արժողությամբ փաթեթը ներառում է անսահմանափակ ինտերնետ եւ 3000 րոպե դեպի ՀՀ բոլոր ցանցեր, ԱՄՆ, Կանադա, Հնդկաստան եւ Ռուսաստանի ցանցեր՝ բացառությամբ MTS-ի։
«Ucom-ի համար կանաչ եւ պատասխանատու ընկերություն լինելը միայն սկզբունք չէ, այլ հետեւողական աշխատանք։ Մեզ համար կարեւոր է ոչ միայն մեր բաժանորդների համար ժամանակակից կապ ու տեխնոլոգիաներ ապահովելը, այլեւ այնպիսի լուծումներ ստեղծելը, որոնք նրանց հնարավորություն կտան ներգրավվելու հանրության եւ շրջակա միջավայրի համար կարեւոր նախաձեռնություններում։ Green արշավը հենց այդպիսի հնարավորություն է։ Յուրաքանչյուր բաժանորդ կարող է մասնակցել բնապահպանական ծրագրերին, իսկ Ucom-ը կկրկնապատկի նրա ներդրումը՝ մեծացնելով յուրաքանչյուր մասնակցության ազդեցությունը», - նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
Ucom-ի բաժանորդները GreenGo-ին կարող են միանալ հավաքելով *321*1#, GreenPlus-ին՝ հավաքելով *321*2#, իսկ նոր միացողները փաթեթները կարող են ձեռք բերել Ucom-ի վաճառքի եւ սպասարկման կենտրոններում։ Նախաձեռնության շրջանակում նվիրաբերված եւ Ucom-ի կողմից կրկնապատկված միջոցներն ուղղվելու են ընկերության գործընկեր «Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամին» (FPWC)՝ անտառապատման, կենսաբազմազանության պահպանման եւ էկոկրթության ծրագրերի իրականացման համար։
Նոր սակագնային պլանները Ucom-ի՝ բնապահպանական եւ կայուն զարգացման ուղղությամբ իրականացվող նախաձեռնությունների շարունակությունն են՝ միավորելով մարդկանց մի համայնքում, որտեղ ամենօրյա կապից օգտվելը նպաստում է նաեւ բնության պահպանությանը։ Համայնքի անդամները հնարավորություն կունենան մասնակցելու բնապահպանական ծրագրերին, տեսնելու իրենց ներդրման իրական արդյունքը եւ միասին նպաստելու ավելի կանաչ ապագայի ձեւավորմանը։
Մանրամասները՝ ucom.am կայքում։
ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեն, «Ակադեմիական քաղաք» հիմնադրամը եւ QS Quacquarelli Symonds-ը (QS) մեկնարկել են ռազմավարական համագործակցության նոր ծրագիր։
Նպատակն է աջակցել Հայաստանի բարձրագույն կրթության համակարգի վերափոխմանը եւ «Ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացմանը, որը կապահովի տվյալների վրա հիմնված վերլուծություն, միջազգային համեմատական գնահատում (benchmarking), տվյալահեն եզրահանգումներ, ինստիտուցիոնալ զարգացման ճանապարհային քարտեզներ, հայաստանյան համալսարանների միջազգային մրցունակության եւ տեսանելիության ամրապնդմանն ուղղված խորհրդատվական աջակցություն, ինչպես նաեւ բարձրագույն կրթության համակարգի առավել սերտ համապատասխանեցում ազգային առաջնահերթություններին եւ համաշխարհային չափանիշներին։
42-ամսյա համագործակցության ծրագիրը կիրականացվի երկու փուլով, յուրաքանչյուրի համար սահմանված են համապատասխան գործողություններ, արդյունքներ եւ վերջնաժամկետներ։ Ռազմավարական գնահատման զեկույցների պատրաստումից հետո QS-ը կաշխատի Հայաստանի համապատասխան շահակից համալսարանների հետ՝ Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեի ու «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի համակարգմամբ եւ աջակցությամբ։
Գործընկերները կանցկացնեն ռազմավարական զարգացման աշխատաժողովներ, կմշակեն ինստիտուցիոնալ ճանապարհային քարտեզներ եւ հետագա հանդիպումների, աշխատաժողովների ու զեկույցների միջոցով կգնահատեն մասնակից համալսարանների առաջընթացը։
Օգոստոսի 21-27-ը Կոտայքի մարզի Մարմարիկ համայնքում անցկացվում է այս տարվա վերջին «Հորիզոն» ճամբարը։ 2023 թվականից մեկնարկած այս նախաձեռնությունն իր շուրջն է համախմբում Հայաստանի բոլոր մարզերի, ինչպես նաեւ Ջավախքի պատանիներին։
Ծրագրի նպատակն է նպաստել մարզաբնակ երիտասարդների հմտությունների զարգացմանը, մարզային կյանքի ակտիվացմանը, ազգային արժեքների ամրապնդմանն ու միջմարզային կապերի ստեղծմանը։ Ծրագիրն արդեն 13-րդ անգամ իրականացվում է «Հզոր միտք» հասարակական կազմակերպության կողմից։
Պատանիների զարգացման, կրթության եւ համայնքային ներգրավվածության խթանմանն ուղղված այս կարեւոր նախաձեռնության կողքին է նաեւ Viva-ն։ Ընկերությունում հավատում են՝ յուրաքանչյուր ոք, անկախ բնակության վայրից, պետք է ունենա նոր գիտելիքներ ձեռք բերելու եւ սեփական ներուժը բացահայտելու հավասար հնարավորություններ։
«Viva-ն կարեւորում է այն ծրագրերը, որոնք երեխաներին ինքնադրսեւորվելու, սեփական ներուժը բացահայտելու եւ համայնքների զարգացմանը մասնակցելու հնարավորություն են տալիս։ Մեզ համար սա պարզապես մեկանգամյա աջակցություն չէ, այլ երկարաժամկետ ներդրում սերունդների ինքնավստահության, կրթության եւ ապագայի մեջ։ Այս նախաձեռնությունները երեխաներին թույլ են տալիս դուրս գալ առօրյա միջավայրից, շփվել տարբեր համայնքներից հասակակիցների հետ, ձեռք բերել արդիական հմտություններ ու ձեւավորել ամուր կապեր։ Նմանատիպ ծրագրերը նպաստում են ոչ միայն անհատի կայացմանը, այլեւ համայնքների միջեւ համագործակցության ու համերաշխության ամրապնդմանը», - նշել է Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը։
Ճամբարի մասնակիցների համար դասախոսությամբ է հանդես եկել Viva-ի թվային մարքեթինգի առաջատար մասնագետ Լանա Հակոբջանյանը, ով պատանիներին ներկայացրել է թվային մարքեթինգի առանձնահատկությունները եւ պատասխանել նրանց հուզող հարցերին։
««Հորիզոն» ճամբարը մեզ համար պարզապես ամառային ճամբար չէ։ Այն գաղափար է՝ երիտասարդի մեջ տեսնել ոչ միայն ապագայի քաղաքացու, այլեւ այսօրվա փոփոխություն ստեղծող ուժի։ Ճամբարը ստեղծվել է հենց այդ միջավայրը ձեւավորելու համար։ Այստեղ մենք չենք փորձում երիտասարդներին ասել՝ ինչպիսին պետք է լինի նրանց ապագան։ Փոխարենը փորձում ենք նրանց տալ գործիքներ, փորձ եւ մարդիկ, որոնց միջոցով նրանք կարող են ինքնուրույն գտնել իրենց ճանապարհը։ «Հորիզոն»-ում մենք ուզում ենք, որ յուրաքանչյուր մասնակից հեռանա ոչ միայն նոր ընկերներով ու հիշողություններով, այլեւ մեկ կարեւոր հարցով․ «Ի՞նչ կարող եմ ես անել իմ համայնքի, իմ շրջապատի եւ իմ երկրի համար»»,- ասել է  «Հզոր միտք» ՀԿ նախագահ Մհեր Մկրտչյանը։
Յոթօրյա ճամբարին մասնակցում է շուրջ 80 պատանի: Ճամբարային այդ յոթ օրերի ընթացքում անցկացվեցին կրթական եւ զարգացնող տարաբնույթ դասընթացներ, ազգային պարերի ուսուցում, խմբային աշխատանքներ ու ինտերակտիվ խաղեր, որոնք միտված են մասնակիցների առաջնորդական, հաղորդակցման եւ թիմային հմտությունների բացահայտմանն ու զարգացմանը։
Նոր ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ Ucom-ը ներկայացնում է «Unity վերադարձ դպրոց» հատուկ առաջարկը՝ հնարավորություն տալով Unity համապատասխան սակագնային պլաններին 12-ամսյա պարտավորությամբ միացող բաժանորդներին ստանալ Motorola Moto G35 սմարթֆոն՝ նվեր։
Առաջարկը կգործի օգոստոսի 24-ից մինչեւ սեպտեմբերի 24-ը եւ նախատեսված է Unity-ին նոր միացող բաժանորդների համար՝ նոր ուսումնական շրջանում նրանց հնարավորություն տալով ստանալ նոր սմարթֆոն։
Unity սակագնային պլանները մեկ փաթեթում միավորում են տան ինտերնետը, հեռուստատեսությունն ու շարժական կապը՝ ընտանիքի անդամներին հնարավորություն տալով օգտվել կապի եւ ժամանցի բոլոր ծառայություններից մեկ միասնական առաջարկի շրջանակում։
«Նոր ուսումնական տարին ընտանիքների համար նաեւ նոր պահանջների եւ առօրյա ռիթմի մեկնարկ է, եւ հուսալի ինտերնետն ու շարժական կապը կարեւոր դեր ունեն ուսման, աշխատանքի եւ հաղորդակցության համար։ Մենք կարեւորում ենք, որ ժամանակակից տեխնոլոգիաներն ու կապի հնարավորությունները լինեն ավելի հասանելի եւ օգտակար մեր բաժանորդների առօրյայում, եւ Ucom-ն իր  համապատասխան առաջարկներով միշտ իրենց կողքին է», – ասել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
Մարզերում «Unity վերադարձ դպրոց» առաջարկից հնարավոր է օգտվել՝ միանալով Unity 9000 մարզային փաթեթին՝ 8000 դրամ զեղչված ամսավճարով, եւ ավելի բարձր սակագնային պլաններին։ Երեւանում առաջարկը հասանելի է Unity 12500 եւ ավելի բարձր սակագնային պլաններին միանալու դեպքում։
Առաջարկից օգտվելու համար անհրաժեշտ է կնքել 12-ամսյա պարտավորություն։ Motorola Moto G35 սմարթֆոնների քանակը սահմանափակ է․ նվերը հասանելի կլինի առաջին 300 բաժանորդներին։
Yandex Armenia-ն եւ Armenian Code Academy-ն մեկնարկում են ML School Armenia-ն՝ AI-ի եւ մեքենայական ուսուցման (ML) ոլորտների մասնագետների պատրաստման երկամյա ծրագիր։
Ծրագրի շրջանավարտները կկարողանան տեխնոլոգիական ոլորտի համար լուծումներ ստեղծել՝ մեքենայական ուսուցման դասական համակարգերից մինչեւ նեյրոնային ցանցեր, համակարգչային տեսողության համակարգեր եւ մեծ լեզվական մոդելներ (LLM)։
Առաջին խմբում կընդգրկվի առավելագույնը 30 մասնակից՝ մաթեմատիկայից, ալգորիթմներից եւ ծրագրավորումից անցկացվող ընդունելության քննությունների արդյունքների հիման վրա։ Նրանց համար ուսուցումն անվճար կլինի։ Ծրագիրը նախատեսված է ՏՏ, մաթեմատիկական եւ տեխնիկական ուղղություններով սովորող ուսանողների եւ մասնագետների համար։ Դիմումները կարելի է ներկայացնել մինչեւ 2026 թվականի սեպտեմբերի 12-ը։
Հիմնական ծրագիրը մշակվել է Yandex-ի Տվյալների վերլուծության դպրոցի (ՏՎԴ) ակադեմիական մոտեցումների եւ փորձագիտական գիտելիքների հիման վրա եւ համադրում է հիմնարար կրթությունն ու գործնական աշխատանքը։ Ուսանողները կսովորեն աշխատել տվյալների հետ, ընտրել եւ կարգավորել ML մոդելներ, գնահատել լուծումների որակը, սովորեցնել նեյրոցանցերին, օպտիմալացնել կոդն ու ինֆերենսը, ինչպես նաեւ կուսումնասիրեն բաշխված ուսուցման եւ մոդելների տեղակայման մոտեցումները։
Ծրագրի առանձին դասընթացներ նվիրված են մեքենայական ուսուցման ժամանակակից ուղղություններին՝ գեներատիվ մոդելներին եւ մեծ լեզվային մոդելներին, համակարգչային տեսողությանը, նեյրոլեզվաբանական ծրագրավորմանը (NLP), առաջարկությունների եւ խոսքային համակարգերին։ Ուսանողները կկարողանան ընտրել լրացուցիչ առարկաներ եւ ձեւավորել ուսուցման անհատական ուղին՝ իրենց հետաքրքրություններից եւ մասնագիտական առաջնահերթություններից ելնելով։ Մասնակիցներին հասանելի կլինեն նաեւ Yandex School of Data Analytics-ի որոշ դասընթացներ։
Ծրագրի գործնական մասը ներառում է «Industrial Weekend»-ներ՝ հանդիպումներ Yandex Armenia-ի եւ Հայաստանի այլ տեխնոլոգիական ընկերությունների ML մասնագետների հետ։ Ուսանողները կվերլուծեն իրական համակարգերի օրինակներ, կծանոթանան դրանց ճարտարապետությանը, տեխնիկական լուծումներին եւ նախագծային առանցքային որոշումների տրամաբանությանը։ Բացի այդ, ծրագիրը ներառում է նախագծային աշխատանք, որի շրջանակում ուսանողները կկարողանան լուծել կիրառական եւ հետազոտական խնդիրներ։
Դասերը կանցկացվեն շաբաթական երկուսից երեք անգամ՝ Երեւանում գտնվող Yandex Armenia-ի գրասենյակում, ML School-ի հատուկ տարածքում, որի բացումը կկայանա այս տարվա հոկտեմբերին։
Ընդունելությունն իրականացվում է մրցութային կարգով։ Թեկնածուները պետք է անցնեն առցանց թեստավորում եւ օֆլայն հարցազրույց։ Ընդունելության փուլում կստուգվեն նրանց գիտելիքները մաթեմատիկայից, ալգորիթմներից եւ ծրագրավորումից։
Հայտը նեկայացնել այստեղ։
Գյումրիում Ucom-ի սպասարկման կենտրոնը վերաբացվել է նույն հասցեում՝ Սայաթ-Նովա փողոց, 7 շենք, թիվ 6 խանութ։ Կենտրոնը հաճախորդներին կընդունի նորացված եւ առավել հարմարավետ միջավայրում՝ առաջարկելով Ucom-ի ծառայություններից օգտվելու ժամանակակից եւ արդյունավետ փորձառություն։
Գյումրու նորացված կենտրոնը Ucom-ի վաճառքի եւ սպասարկման 74 կենտրոններից մեկն է։ Այստեղ բաժանորդներին մեկ վայրում հասանելի է ընկերության ծառայությունների եւ տեխնոլոգիական լուծումների ամբողջ տեսականին՝ շարժական եւ ֆիքսված կապից մինչեւ հեռուստատեսային ծառայություններ, Wi-Fi լուծումներ եւ խելացի սարքեր։ Կենտրոնում հնարավոր է ստանալ անհրաժեշտ խորհրդատվություն, ընտրել համապատասխան ծառայությունն ու տեղում ծանոթանալ Ucom-ի առաջարկներին։
«Ucom-ի համար կարեւոր է, որ բաժանորդների համար ժամանակակից եւ հարմարավետ միջավայր ապահովելը։ Մենք բարձր ենք գնահատում Գյումրու մեր բաժանորդների հավատարմությունն ու պատրաստ ենք բոլոր ջանքները ներդնել նրանց համար մեր կենտրոնում առավել որակյալ փորձառություն ապահովելու համար», - նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
Գյումրու Սայաթ-Նովա 7 հասցեի սպասարկման սրահում՝ օգոստոսի 25-ից սեպտեմբերի 30-ը ներառյալ Unity ցանկացած սակագնային փաթեթին 12 ամսով բաժանորդագրվելու դեպքում բաժանորդները կստանան այն 1 ամիս անվճար օգտագործելու հնարավորություն։ Միանալով Unity փաթեթին՝ բաժանորդն ստանում է ֆիքսված ինտերնետ, շարժական կապ եւ հեռուստատեսություն՝ մեկ փաթեթով եւ առավել մատչելի գնով։ Բացի այդ, մինչեւ սեպտեմբերի 3-ը ներառյալ, բոլոր նրանք, ովքեր կգնեն ցանկացած սմարթֆոն, կստանան Canyon ապրանքանիշի անլար ականջակալ։
Ucom-ը շարունակում է բարելավել իր վաճառքի եւ սպասարկման կենտրոնների ցանցը՝ ապահովելով հասանելի, արագ եւ որակյալ սպասարկում Հայաստանի տարբեր քաղաքներում եւ համայնքներում։
Team Telecom Armenia-ի տնօրենների խորհրդի նիստում որոշում է կայացվել Արամ Բարսեղյանին նշանակել ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնում:
Որոշումն ուժի մեջ է մտնում օգոստոսի 24-ից:
Team Telecom Armenia-ի նախկին գլխավոր տնօրեն Հայկ Եսայանն իր գործունեությունը կշարունակի որպես Team Group-ի ղեկավար՝ կենտրոնանալով խմբի ռազմավարական զարգացման, ընդլայնման և երկարաժամկետ աճի առաջնահերթությունների վրա։
Team ընկերությունների խումբը միավորում է Team Telecom Armenia, Team Pay, Team Systems, Team Solutions, Buy.am, Grand Hotel Yerevan, TMW, Northern Terroir, Team Construct, Team Energy, Team Logistics, ServiceHUB, SkyTel, Imagine Broadband և այլ ընկերություններ՝ գործունեություն ծավալելով հեռահաղորդակցության, էներգետիկայի, էլեկտրամոբիլների լիցքավորման, շինարարության, տեխնոլոգիաների, ֆինանսական ծառայությունների, էլեկտրոնային առևտրի, լոգիստիկայի, հյուրընկալության և այլ ոլորտներում։
«Team-ը վաղուց միայն հեռահաղորդակցական ընկերություն չէ։ Մեր՝ ավելի քան 15 ընկերություններից բաղկացած խումբը և 2800-հոգանոց թիմը գործունեություն է ծավալում 4 երկրում: Խումբը շարունակում է արագ զարգանալ, և եկել է ժամանակը, որ Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրենի պատասխանատվությունը փոխանցեմ Արամ Բարսեղյանին, իսկ ինքս կենտրոնանամ Team ընկերությունների խմբի ռազմավարական զարգացման և ընդլայնման վրա:
Արամ Բարսեղյանը Team-ի ստեղծման առաջին իսկ օրվանից եղել է ընկերության ղեկավար կազմի առանցքային անդամներից։ Նրա մասնակցությունը մեր ընկերության, թիմի, արժեքների կայացման ու, առհասարակ, Հայաստանում տելեկոմ ոլորտի զարգացման գործում անգնահատելի է։ Վստահ եմ, որ նրա ղեկավարությամբ ընկերությունն էլ ավելի արագ տեմպերով կշարունակի զարգանալ, ներդնել համարձակ նորարարություններ և իրականացնել նոր հավակնոտ ծրագրեր»,- ասել է Հայկ Եսայանը:
Արամ Բարսեղյանը Team Telecom Armenia-ի հիմնադրումից ի վեր զբաղեցրել է ընկերության գլխավոր տնօրենի տեղակալի պաշտոնը, տնօրենների խորհրդի անդամ է: Տելեկոմ ոլորտում ունի ավելի քան 20 տարվա աշխատանքային փորձ:
«Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնում եմ մեծ պատասխանատվության զգացումով։ Ընկերության հետ իմ անցած ճանապարհը սկսվել է հիմնադրման օրվանից, և այս տարիների ընթացքում միասին իրականացրել ենք բազմաթիվ կարևոր նախագծեր՝ զարգացնելով ընկերությունն ու մեր ծառայությունները։ Շնորհակալ եմ վստահության համար. համոզված եմ, որ մեր ուժեղ և փորձառու թիմի հետ կշարունակենք զարգացնել Team Telecom Armenia-ն, ներդնել նոր տեխնոլոգիաներ և ստեղծել ավելի մեծ արժեք մեր բաժանորդների, գործընկերների և Հայաստանի թվային զարգացման համար»,- ասել է Արամ Բարսեղյանը:
Օգոստոսի 20-ին Հայկական ստեղծարար տեխնոլոգիաների քոլեջում (ACT քոլեջ) տեղի է ունեցել «Apple-ի կողմից լիազորված կրթական ուսումնական կենտրոնի» (Apple Authorized Training Center for Education-AATCE) պաշտոնական բացումը։
Միջոցառմանը ներկա են եղել Apple ընկերության Կենտրոնական Ասիայի եւ Հայաստանի հանրային քաղաքականության ու կառավարության հետ կապերի ղեկավար Ադիլխան Կոպաբաեւը, ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Նարեկ Մկրտչյանը, ինչպես նաեւ գործընկերներ, դասախոսներ եւ ուսանողներ։
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալի պարտականությունները կատարող Գեւորգ Մանթաշյանն իր խոսքում ընդգծել է՝ Հայաստանի ամենամեծ հարստությունը երկրի երիտասարդությունն է։ Նա նշել է, որ երբ համաշխարհային ընկերությունները, ինչպիսին Apple-ն է, ներդրում են կատարում հայ երիտասարդների կրթության մեջ, նրանք ներդրում են կատարում Հայաստանի ապագայի մեջ։
Նրա խոսքով՝ ACT քոլեջի այս ձեռքբերման շնորհիվ հայ երիտասարդը կարող է ստանալ միջազգային մակարդակի կրթություն եւ որակավորում՝ առանց հայրենիքից հեռանալու։ Նրա գնահատմամբ՝ սա այն ուղին է, որով Հայաստանը դառնում է տարածաշրջանային տեխնոլոգիական հանգույց։
ACT քոլեջը Հայաստանի Հանրապետությունում առաջին կրթական հաստատությունն է, որին շնորհվել է Apple-ի լիազորված ուսումնական կենտրոնի կարգավիճակ։
AATCE-ն Apple ընկերության պաշտոնական հավատարմագրումն է, որը հաստատությանը հնարավորություն է տալիս իրականացնելու ընկերության հավաստագրված ծրագրերը եւ ուսանողներին նախապատրաստելու Apple-ի միջազգային որակավորման քննություններին։
Նոր կարգավիճակը հայ ուսանողներին թույլ կտա տեղում ձեռք բերել միջազգային ճանաչում ունեցող որակավորումներ՝ նպաստելով Հայաստանի՝ որպես տարածաշրջանային տեխնոլոգիական կրթական հանգույցի դիրքերի ամրապնդմանը։
ACT-ն հիմնական կրթության հիմքով պետական լիցենզիա ունեցող քոլեջ է, որը նորարարական կրթություն է տրամադրում թվային արվեստի, ճարտարագիտության եւ արտադրության, ինչպես նաեւ համակարգչային գիտության ոլորտներում։ Այն հիմնադրվել է Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի (ԳՏՏԿ) գիտակրթական հիմնադրամի կողմից։
Firebird AI ընկերությունը պաշտոնապես միացել է Առաջատար Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությանը (ԱՏՁՄ) որպես ռազմավարական անդամ։
ԱՏՁՄ-ի եւ Firebird-ի համագործակցությունը խորհրդանշական եւ խորը պատմություն ունի։ Ինչպես հանդիպման ընթացքում նշեց Firebird-ի համահիմնադիր, ԱՏՁՄ խորհրդի անդամ Ալեքսանդր Եսայանը, ապագա մեգանախագծի գաղափարի առաջին քննարկումներն ու հիմնադիրների միջեւ կապը ձեւավորվել են դեռեւս 2024 թվականին՝ հենց ԱՏՁՄ կողմից կազմակերպված WCIT-Digitec միջազգային համաժողովի շրջանակում։
Արհեստական բանականության հաշվողական հզորությունների առկայությունը Հայաստանում նոր հնարավորություններ է բացում տեղական ստարտափների, գիտահետազոտական կենտրոնների եւ համալսարանների համար։ Շուրջ 300 տեխնոլոգիական ընկերություն միավորող ԱՏՁՄ-ի հետ ռազմավարական գործընկերությունը կոչված է առավելագույնս խթանելու այդ փոխգործակցությունը։
«Այն ընկերությունների եւ մարդկանց շրջանակը, որ հավաքված է ԱՏՁՄ-ում, հենց այն ուժն է, որը մեզ հնարավորություն է տալիս առաջ տանելու ընկերությունները՝ կլինի դա մեր ընկերությունը՝ Firebird-ը, թե ցանկացած այլ ընկերություն կամ ստարտափ։ Բոլորս էլ միմյանցից սովորելու, միմյանց հետ կիսվելու եւ իրար օգնելու բան ունենք։ Այդ առումով ԱՏՁՄ-ն լավագույն հարթակն է Հայաստանում», - նշել է Ալեքսանդր Եսայանը։
«Այսօր Firebird-ը հայկական տեխնոլոգիական էկոհամակարգի կարեւորագույն դերակատարներից է, եւ մենք միասին իրականացնելու ենք լայնածավալ ծրագրեր, որպեսզի այս ազդեցությունը մուլտիպլիկատիվ ազդեցություն ունենա ողջ ոլորտի համար»,- նշել է ԱՏՁՄ գործադիր տնօրեն Էդիտա Ղազարյանը։
Հաշվի առնելով մեր երկրում արհեստական բանականության տեխնոլոգիաների զարգացման համար ստեղծված մեծ ներուժը՝ ԱՏՁՄ-ն եւս մեկ կարեւոր հնարավորություն է ստեղծում ոլորտի ընկերությունների համար՝ նոր համագործակցություններ ձեւավորելու եւ գլոբալ կապեր հաստատելու նպատակով։
Այդ հիմնական հարթակը լինելու է Դիջիթեք 2026-ը, որն անցկացվելու է «Աշխարհի նոր ԱԲ հանգույց» խորագրի ներքո՝ նոյեմբերի 20-22-ին Երեւանում համախմբելով ԱԲ ոլորտի առաջատարներին ԱՄՆ-ից, Եվրոպայից, Կենտրոնական Ասիայից, Արաբական ծոցի երկրներից եւ տարածաշրջանից։
Թումո լաբերում մեկնարկում է 12-շաբաթյա տեխնոլոգիական ինկուբացիոն ծրագիր` ուղղված CyberTech նախագծերի իրականացմանը։
Ծրագրի նպատակն է հզորացնել նորարարների հաջորդ սերնդին՝ հաղթահարելու թվային անվտանգության մարտահրավերները։ Ինկուբացիոն ծրագիրն անհրաժեշտ գործիքների եւ հմտությունների միջոցով կօգնի մասնակիցներին իրենց գաղափարները դարձնել իրականություն։
Մասնակիցները կարող են ստանալ այն հիմնական հմտությունները, որոնք անհրաժեշտ են ձեր ստարտափը սկսելու, նախնական առաջարկը վավերացնելու, թիմը փորձարկելու, նոր անդամներ գտնելու եւ ձեր գաղափարը հաղթող փիչի վերածելու համար:
Թումո լաբերը կտրամադրի համապարփակ աջակցություն՝ սկսած բիզնես մոդելի մշակումից մինչեւ ստարտափերի խթանման կատարյալ ծրագիր գտնելու հնարավորություն:
Գաղափարների մշակման փուլում ոլորտի մենտորների ուղղորդմամբ կհղկվեն գաղափարները, որի համար կընտրվի 40 մասնակից:
12-շաբաթյա պրակտիկ ինկուբացիոն փուլը կօգնի փորձագետների աջակցությամբ զարգացնել CyberTech լուծումները: Այս փուլում 40 մասնակիցներից կընտրվեն 24-ը:
Կարող են դիմել կիբեռանվտանգության թեմայով հետաքրքրվողները, ծրագրավորման կամ կիբեռանվտանգության գիտելիքներ, բիզնես կամ պրոդուկտի կառավարման փորձ ունեցողները։ Հնարավոր է դիմել թիմերով կամ որպես անհատ։
Դիմելու վերջնաժամկետը սեպտեմբերի 17-ն է, գաղափարների մշակման միջոցառումը կանցկացվի սեպտեմբերի 26-27-ը, իսկ ինկուբացիոն ծրագիրը՝ հոկտեմբերի 5-ից դեկտեմբերի 24-ը։
Բոլոր մանրամասները հասանելի են այստեղ։
Plug and Play Armenia-ի՝ ստարտափների աջակցության նախաաքսելերացիոն ծրագրի չորրորդ խմբի հայտերի ընդունումը շարունակվում է։
Ծրագրի նպատակն է աջակցել վաղ փուլում գտնվող տեխնոլոգիական ստարտափներին՝ օգնելով նրանց ամրապնդել բիզնես մոդելը, զարգացնել պրոդուկտը, պատրաստվել շուկա դուրս գալուն, բարձրացնել ներդրումային գրավչությունը:
Ծրագրի տեւողությունը 3 ամիս է, իրականացվելու է առկա ձեւաչափով՝ շաբաթական 3 օր (երկուշաբթիից չորեքշաբթի):
Ծրագրին մասնակցելու համար ընտրվելու է 10–15 ստարտափ ընկերություն, որոնք հնարավորություն  են ունենալու աշխատել միջազգային փորձառու մենտորների հետ՝ ստանալով խորհրդատվություն, անհատական մենտորություն, գործնական գիտելիքներ: Մասնակիցներին նաեւ նախապատրաստելու են հաջորդ՝ աքսելերացիոն կամ ներդրումային փուլերին։
Հայտերի ընդունման վերջնաժամկետը սեպտեմբերի 24-ն է:
Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է Plug and Play-ի պաշտոնական կայքում լրացնել հայտն՝ այստեղ:
Օգոստոսի 28-ին AMBART LAW-ի հիմնադիր փաստաբան Ելենա Համբարձումյանը Երեւանում կանցկացնի դասընթաց «Արհեստական բանականության ընկերությունների կառուցում, որոնք ընդլայնվում են. Երեւանից մինչեւ Նյու Յորք» թեմայով։
Ելենան կբացատրի հիմնարար սխալները, որոնք կարող են աննկատ խափանել հաճախորդների եւ ներդրումների գործարքները, եւ գործնական քայլերը, որոնք կարող են ձեռնարկել վաղ փուլի թիմերը պատրաստ լինելու համար։
Այս նիստը վերաբերում է բոլոր հիմնադիրներին, հատկապես խրախուսելով կին հիմնադիրներին միանալ։
Դասընթացի ընթացքում ուղիղ եթերում կանցկացվի «Founder Clinic» աշխատարան, որին մասնակից ստարտափները կարող են նախապես ներկայացնել իրական մարտահրավեր եւ Ելենան կառաջարկի գործնական ուղեցույց։
Մանրամասներին ծանոթանալ եւ գրանցվել հնարավոր է այստեղ։ «Founder Clinic»-ին մասնակցելու համար հարցերը հնարավոր է ուղարկել startupgrindyerevan@gmail.com հասցեով մինչեւ օգոստոսի 26-ը։ Աշխատաժողովի կազմակերպիչը Startup Grind Yerevan-ն է։
Նուբար Աֆեյանի Moderna-ն գերազանցել է 55 միլիարդ դոլարի շուկայական կապիտալիզացիան քաղցկեղի պատվաստանյութի հաջողության շնորհիվ։
Ամերիկյան Moderna կենսատեխնոլոգիական ընկերության բաժնետոմսերը մեկ օրում աճել են մոտ 150%-ով՝ մեկ բաժնետոմսի համար 63 դոլարից հասնելով ավելի քան 160 դոլարի, ինչը նրա շուկայական արժեքը հասցրել է ավելի քան 55 միլիարդ դոլարի։
Այս աճը արձագանք էր փորձարարական mRNA մելանոմայի պատվաստանյութի ուշ փուլի փորձարկման արդյունքներին, որը Moderna-ն մշակում է Merck-ի հետ համատեղ։ Ուսումնասիրությանը մասնակցել է ավելի քան 1100 հիվանդ, որոնք ունեին բարձր ռիսկի մելանոմա կամ վիրաբուժական հեռացումից հետո տարածվող մելանոմա։
Intismeran-ի եզակի առանձնահատկությունն այն է, որ պատվաստանյութը անհատապես հարմարեցվում է յուրաքանչյուր հիվանդի համար՝ հիմնվելով նրանց ուռուցքի եզակի գենետիկական պրոֆիլի եւ mRNA տեխնոլոգիայի վրա։ Սա mRNA քաղցկեղի պատվաստանյութի առաջին դրական արդյունքն է ուշ փուլի կլինիկական փորձարկումներում։
Moderna-ն եւ Merck-ը նախատեսում են առաջիկա ամիսներին բանակցություններ սկսել կարգավորող մարմինների հետ։ Տեխնոլոգիան ուսումնասիրվում է նաեւ քաղցկեղի այլ տեսակների համար։
OpenAI-ի ֆինանսական տնօրեն Սառա Ֆրայարն աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ ընկերությունը կարող է հրապարակային դառնալ 2027 թվականին կամ «ավելի վաղ», եթե բիզնեսը շարունակի աճել, գրում է CNBC-ն։
Նա ասել է, որ IPO-ն «վերջնագիծ» չէ, այլ կարեւոր հանգրվան, ֆինանսավորում հայթայթելու եւս մեկ միջոց։ 2026 թվականի ապրիլին OpenAI-ը փակել է 122 միլիարդ դոլարի ֆինանսավորման փուլը՝ 852 միլիարդ դոլար գնահատմամբ, ինչը այժմ «ճկունություն է հաորդում նրան»։
Հունիսի սկզբին ընկերությունը գաղտնի կերպով հայտ է ներկայացրել IPO-ի համար, բայց չի բացահայտել՝ երբ է պլանավորում ցուցակագրել իր բաժնետոմսերը։ Մրցակից Anthropic-ը նույնպես պատրաստվում է հրապարակային դառնալ։ Ներդրողները սպասում են, որ ընկերությունն իր IPO-ն կանցկացնի 2026 թվականի հոկտեմբերին։
Ֆրայարը աշխատակիցներին ասել է, որ Anthropic-ի առաջինը հրապարակային դառնալու մեջ «ոչ մի վատ բան չկա»։ Նրա խոսքով՝ երկու ընկերություններն էլ ներկայում գործում են «գաղտնի», բայց շուտով, հավանաբար սեպտեմբերին, Anthropic-ը կդառնա հրապարակային։
WSJ-ն հայտնել է, որ OpenAI-ի եկամուտը 2026 թվականի երկրորդ եռամսյակում առաջին եռամսյակի համեմատ աճել է 18%-ով՝ 5.7 միլիարդ դոլարից հասնելով 6.7 միլիարդ դոլարի: CNBC-ի տվյալներով՝ ընկերության տարեկան սպասվող կրկնվող եկամուտը (ARR) կազմում է 40 միլիարդ դոլար, իսկ Anthropic-ին՝ 65 միլիարդ դոլար: