Էլոն Մասկի հիմնադրած SpaceX ընկերությունը հայտարարել է, որ 2018թ. պատրաստվում է երկու զբոսաշրջիկի ուղարկել Լուսնի շուրջը թռիչքի:
Ընկերության տարածած հաղորդագրության համաձայն՝ թռիչքը կիրականացվի Dragon 2 (Crew Dragon) տիեզերանավով, որը բաց կթողնվի Falcon Heavy հրթիռով: Լուսնի վրա կանգառ նախատեսված չէ, իսկ ամբողջ ճանապարհորդությունը կտեւի 1 շաբաթ:
Զբոսաշրջիկների անունները եւ թռիչքի արժեքը հայտնի չէ, սակայն, նրանք դեպի տիեզերք տոմսի համար զգալի գումար են վճարել:
SpaceX-ում նշել են, որ թռիչքի իրականացման հարցում մեծ է NASA-ի ներդրումը, որն էլ ֆինանսավորել է Dragon 2-ի ստեղծումը: