17:16 | 08.11.16 | Նորություններ | 11007
Գյումրիում մեկնարկել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի եւս մեկ նախաձեռնություն, որն ուղղված է Հայաստանի մարզերում երաժշտական կրթության զարգացմանը։
Մարզային այցելությունների ընթացքում կանցկացվեն վարպետության դասեր «Անկախության սերունդ» համահայաստանյան երիտասարդական նվագախմբի երաժիշտների հետ։
«ՎիվաՍել-ՄՏՍ-ն աջակցում եւ խրախուսում է երաժշտական նվագախմբին՝ իր օգտաշահ ու բարի առաքելությունն իրականացնելու գործում: Ողջունելի է նվագախմբի ձգտումը՝ կանգ չառնել ձեռքբերածով եւ շարունակել երաժշտարվեստի տարածումը հանրության, եւ հատկապես՝ երիտասարդության շրջանում: Այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքներից հատկապես կարեւորվում է մարզերում բնակվող երիտասարդ երաժիշտներին իրենց ոլորտներում կատարելագործվելու հնարավորության ընձեռումը: Այսօրինակ ծրագրերը նպաստում են երաժշտարվեստի ոլորտի սերնդափոխությանը՝ խթանելով նվագարանների գեղարվեստական առանձնահատկություններում ազգային ինքնության տարրերի հետագա զարգացումը»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: