Անդրեյ Պյատախինը
15:31 | 08.11.16 | Նորություններ | 11579
Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը PR դպրոցի ուսանողների համար կարդացել է «Ինչպե՞ս կառավարել ղեկավարին» թեմայով դասախոսություն:
«Երիտասարդները Beeline-ի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ռազմավարության մեջ զբաղեցնում են կենտրոնական տեղ։ Նման ծրագրերի շնորհիվ, մենք զարգացնում ենք մասնագիտական կրթությունը եւ փորձում ենք մարդկանց օգնել դարձնել իրենց կյանքն էլ ավելի լավը։ Ուրախ եմ հանդիպելու PR դպրոցի նախաձեռնող եւ ստեղծագործ ուսանողների հետ եւ նրանց հետ կիսվելու բիզնեսի կառավարման սեփական փորձով: Վստահ եմ, որ այսօրվա դասախոսությունը նրանց տվեց նոր գիտելիքներ եւ կօգնի իրենց անձնական եւ մասնագիտական կրթության զարգացման գործում»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
PR դպրոցը 2015թ. հիմնադրել է «Հայկական Փի Ար ասոցիացիա»-ն: