12:48 | 14.11.14 | Նորություններ | 839
Կառավարությունում տեղի ունեցած ՏՏ ոլորտի զարգացմանը նվիրված խորհրդակցության ժամանակ ներկայացվել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կողմից մշակված ծրագրի նախագիծը:
Նախագիծն առաջարկում է մասնագետների պատրաստման զանգվածային ծրագիր ներդնելով՝ ինժեներական լաբորատորիաներ ստեղծել հանրակրթական համակարգում: Ծրագրի հեղինակներն առաջարկում են այն սկսել մարզերից՝ ՏՏ ոլորտի ընկերությունների հետ համագործակցության շրջանակում ձեւավորելով ենթակառուցվածքների հաջորդական շղթա: Ակնկալվում է, որ ծրագիրը կնպաստի որակյալ կադրերով համալրմանը, պետություն-մասնավոր հատված համագործակցության սերտացմանը եւ գիտություն-արտադրություն կապի արդյունավետ ապահովմանը:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն իր խոսքում նշել է, որ ՏՏ ոլորտը ՀՀ կառավարության ծրագրի առաջնահերթություններից է: Նրա խոսքով, հաշվի առնելով զարգացման մեծ ներուժի առկայությունը, գործադիրը պատրաստ է աջակցել ոլորտի առաջընթացին եւ ծրագրերի իրականացմանը: Նա հանձնարարել է համապատասխան գերատեսչությունների հետ քննարկել առաջարկվող ծրագիրը: