Inno Weekend միջոցառման շրջանակում կազմակերպված «Հայաստան-Թուրքիա Ստարտափ Ուիքենդ» մրցույթին մասնակցել են 10 թիմեր Հայաստանից եւ Թուրքիայից:
Ինչպես Itel.am-ի հետ զրույցում նշել է Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի Կրթական ծրագրերի համակարգող Սոնա Մարտիրոսյանը, մրցույթի հաղթող է ճանաչվել Wecloud թիմը, որը ստացել է $1000 մրցանակ:
«Ժյուրիում եղել են ներկայացուցիչներ հայկական եւ թուրքական վենչուրային հիմնադրամներից: Ծրագիրը հնարավորություն տվեց ինչ-որ չափով ուսումնասիրել թուրքական շուկան, այնտեղի ստարտափների գործունեությունը: Նախատեսվում է ընտրել մրցույթին մասնակցած երկու հայկական եւ երկու թուրքական ստարտափներ, որոնք կշարունակեն աշխատել աքսելերացիայի տեղական ծրագրի շրջանակում: Արդեն 2015 թ-ի ապրիլին թիմերը հնարավորություն կունենան իրենց գաղափարները ներկայացնել հայտնի վենչուրային կապիտալիստների` փորձելով ֆինանսավորում ստանալ դրանց իրագործման համար»,- Itel.am-ի հետ զրույցում տեղեկացրել է Սոնա Մարտիրոսյանը: