15:10 | 05.12.13 | Նորություններ | 3990
«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) «Վստահության րոպեներ» ծառայության շրջանակում անցկացնում է ակցիա շարժական կապի կանխավճարային համակարգի ֆիզիկական անձ հանդիսացող բաժանորդների համար:
«Վստահության րոպեներ» ծառայությունը հնարավորություն է ընձեռում իրականացնել զանգեր անգամ զրոյական հաշվեկշռի դեպքում` դիմելով օպերատորին լրացուցիչ միջոցների տրամադրման համար:
Ակցիայի շրջանակում մինչեւ 2014 թվականի փետրվարի 3-ը, գումարի չափը, որը տրամադրվում է բաժանորդին այս ծառայության շրջանակում, կկրկնապատկվի: Տրամադրվող գումարի չափը կախված է յուրաքանչյուր ամիս բաժանորդի կողմից ձայնային ծառայությունների համար ծախսված գումարից եւ կկազմի 200 դրամից մինչեւ 6000 դրամ: Ծառայությունից օգտվելու համար բաժանորդի հաշվեկշիռը պետք է դրական լինի:
«ԱրմենՏել-ը ձգտում է ապահովել առավելագույն հարմարավետ պայմաններ իր բաժանորդների համար ձմեռային արձակուրդների ժամանակ: «Վստահության րոպեներ» ծառայության շրջանակում իրականացվող ակցիան հնարավորություն կտա մեր բաժանորդներին մոտ լինել իրենց հարազատներին անգամ նվազագույն հաշվեկշռի դեպքում», - ասել է «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
«Վստահության րոպեներ» կարելի է ստանալ ինչպես տեղական ցանցում, այնպես էլ ռոմինգում` հավաքելով *141# USSD հրահանգը կամ զանգահարելով 064046 համարին:
Փոխանցված գումարի գործողության ժամկետը 3 օր է ՀՀ տարածքում, իսկ ռոմինգում գտնվելիս այն կտրամադրվի բաժանորդին 7 օր ժամանակահատվածով: Նշված ժամանակահատվածի ավարտից հետո «Վստահության րոպեներ»-ի գումարն ավտոմատ կերպով կգանձվի բաժանորդի հաշվից, նույնիսկ եթե հաշվի վրա միջոցներ դեռ չկան:
Ծառայությունը տրամադրվում է այն անձանց, որոնք ավելի քան 3 ամիս հանդիսանում են «ԱրմենՏել» ՓԲԸ բաժանորդ: