12:33 | 04.12.13 | Նորություններ | 3076
Դեկտեմբերի 3-ին Հ. Թումանյանի անվան Երեւանի պետական տիկնիկային թատրոնում կայացավ Հաշմանդամների միջազգային օրվան նվիրված «Մենք ենք» ներառական թատերական խմբի նոր ներկայացումը։
Ներկայացումը կայացել է «Գործի՛ր հանուն քո ապագայի» ծրագրի շրջանակում, որի նպատակն է աջակցել հատուկ կարիքներով երեխաների ինտեգրմանը հասարակություն՝ ուսումնական ծրագրերի-արվեստի թերապիայի միջոցով։
Թատերախմբի սաները հանդիսատեսին ցուցադրեցին «Բարի ախորժակ» ներկայացումը՝ բեմադրված իտալացի գրող Ալբերտո Մորավիայի հեքիաթների հիման վրա:
««ԱրմենՏել» ընկերության սոցիալական քաղաքականության շրջանակում մշտապես առավելությունը տրվում է այն ծրագրերին, որոնք ուղղված են օգնել մարդկանց փոխելու իրենց կյանքը դեպի ավելի լավը: Աջակցելով «Մենք ենք» ներառական թատերախմբի կայացմանը եւ հետագա շարունակական գործունեությանը, մենք նպաստում ենք երեխաների յուրօրինակության, խառնվածքի, մտավոր-ֆիզիկական ներուժի բացահայտմանը՝ օգնելով հատուկ կարիքներ ունեցող երեխաներին ինտեգրվել հասարակություն»,- ասաց «ԱրմենՏել» ընկերության hասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը:
«Մենք ենք» թատերախումբը ստեղծվել է 2012թ-ին Մանկական զարգացման հիմնադրամի եւ ԱրմենՏել ընկերության համագործակցության արդյունքում: