15:50 | 03.12.13 | Նորություններ | 3605
Օրանժ Արմենիան այսօր ներկայացրել է ապառիկ կարգով հեռախոսի ձեռք բերման նոր հնարավորություն` 0 % կանխավճարով, 0 % տոկոսադրույքով եւ 0 % միջնորդավճարով:
Առաջարկն ուղղված է այն հաճախորդներին, ովքեր ցանկանում են ձեռք բերել նոր հեռախոս` առանց պարտավորությունների բաժանորդագրվելով Դելֆին, Թիթեռ կամ Պանտերա ամսական բաժանորդագրություններից որեւէ մեկին:
«Կարծում եմ, Ամանորին շատերը կցանկանան նոր հեռախոս ձեռք բերել կամ նվիրել մտերիմներին: Մեր բանկային գործընկերոջ հետ ամանորի նախաշեմին առաջարկում ենք առաջարկում ենք ապառիկ 0%-ներով, ինչի շնորհիվ մեր բաժանորդները կարող են վայելել նոր հեռախոս եւ շփվեն ամսական բաժանորդագրությունում ներառված րոպեների շնորհիվ»,-ասել է Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:
Օրանժ Արմենիայի վաճառքի գծով տնօրեն Արսեն Հովհաննիսյանը նշել է, որ ապառիկի ժամկետը 12 ամիս է:
«Գնվող հեռախոսի գինը համաչափորեն կբաժանվի 12 ամիսների միջեւ: 30 000-75 000 դրամ արժողությամբ հեռախոսի համար պետք է միանալ 3000 դրամ եւ ավելի, 75 000-150 000 դրամ արժողությամբ հեռախոսի համար` 6000 դրամ եւ ավելի, իսկ 150 000-300 000 դրամ արժեքի հեռախոսի համար` 10 000 դրամ եւ ավելի սակագնային պլանի բաժանորդագրության»,-ասել է նա:
Սակագնային պլանների բաժանորդները ֆիքսված ամսավճարի դիմաց կստանան ցանցի ներսում անսահմանափակ զանգեր կատարելու հնարավորություն, ցանցից դուրս րոպեներ, SMS-ներ եւ մեգաբայթեր: Ապառիկի հատուկ պայամններ կպահպանվեն այնքան ժամանակ, քանի դեռ բաժանորդը կպահպանի պայմանագրով նախատեսված առեւտրային եւ ֆինանսական պարտավորությունները:
Առաջարկը ներկայացվում է Յունիբանկ-ի հետ համագործակցությամբ եւ կգործի այսօրվանից մինչ 2014թ. հունվարի 15-ը: