09:49 | 03.12.13 | Նորություններ | 4737

Հայերեն Վիքիպեդիան արդեն ունի 100.000 հոդված

Հայերեն Վիքիպեդիան Հարավային Կովկասի երկրների լեզուներից առաջինը համալրեց խոշորագույն Վիքիպեդիաների շարքը՝ հատելով 100.000 հոդվածի շեմը:

Հոբելյանական հոդվածը Երեւանում տեղադրված «Ղարաբաղցի կինը» քանդակի մասին է ։

«Հայերեն Վիքիպեդիան սկսել է համալրվել 2005 թվականից: 2010 թվականին այն ուներ ընդամենը 10.000 հոդված։ Ցուցանիշը երեք տարվա ընթացքում տասնապատկվել է՝ խմբագիրների եւ նրանց ակտիվության աճի շնորհիվ», - հայտնել են  «Վիքիմեդիա Հայաստան» ՀԿ-ում:

Վիքիմեդիա Հայաստանը ամեն շաբաթ օր իր գրասենյակում (Այգեստան 1/30)
անցկացնում է բաց դասընթացներ Վիքիպեդիան խմբագրել ցանկացողների համար։