12:02 | 02.12.13 | Նորություններ | 2286

Սկոլկովոյի Ստարտափ ակադեմիայի տնօրենը նշել է ստարտափների հիմնական սխալները

Մոսկովյան Սկոլկովո կառավարման դպրոցի Ստարտափ ակադեմիայի տնօրեն Լորենս Ռայթը Երեւանում կայացած ArmNet-2013 համաժողովի շրջանակներում պատմել է ստարտափների հիմնական սխալների մասին: 

Նրա կարծիքով, այդ սխալները հետեւյալն են.

-    Ավելորդ կենտրոնացում ապրանքատեսակի վրա,
-    Կարծիք, որ ստարտափին անհրաժեշտ է միայն գումար,
-    Խորհուրդների անտեսում,
-    Պատկերացման բացակայություն, թե ինչպես է գնորդը կատարում իր գնումը,
-    «Լավ կլիներ ունենալ» (nice to have) եւ «պետք է ունենալ» (must have) հասկացությունների միջեւ տարբերությունը չհասկանալը,
-    Ինչպես թիմ կազմել չպատկերացնելը
-    Ինչպես վաճառել չպատկերացնելը
-    Ներդրողի հետ բանակցությունների նրբություններին չտիրապետելը,
-    Ոչ իրատեսական թվերը:

Լորենս Ռայթն ընդգծել է, որ ստարտափների 99%-ը չի հանդիսանում բացարձակ նոր գաղափար, եւ «որքան շատ սխալներ են թույլ տալիս ստարտափները, այնքան հաջող են դառնում արդյունքում»:

Ներկայացնելով Սկոլկովո կառավարման դպրոցի Ստարտափ ակադեմիայի առաջին տարվա գործունեության արդյունքները` Լորենս Ռայթը նշել է, որ այդ ժամանակահատվածում ստեղծվել է 67 ստարտափ (190 աշխատատեղ)` ավելի քան $35 մլն ընդհանուր արժողությամբ եւ $4 մլն ներդրումների ներգրավմամբ: