11:16 | 29.11.13 | Նորություններ | 3464

ԱրմենՏել-ը կաջակցի հայալեզու բջջային հավելվածների ստեղծմանը

ԱրմենՏել ընկերությունը (ապրանքանիշը Beeline) եւ «Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոն» hիմնադրամը հայտարարում են հայալեզու բջջային հավելվածների ստեղծմանն ուղղված ծրագրի մեկնարկի մասին: 

Ծրագրի շրջանակում կազմակերպիչները հրավիրում են ՀՀ տարածքում գործող անհատներին եւ կազմակերպություններին ներկայացնել բջջային բովանդակության զարգացմանն ուղղված համագործակցության առաջարկ՝ բեռնելով դրանք app.am կայքում www.app.am/submit.html հասցեում տեղադրված հատուկ հավելվածի միջոցով:

Ծրագիր-առաջարկները կարող են ներկայացվել սկսած սույն թվականի դեկտեմբերի 1-ից մինչեւ 2014 թվականի մարտի 31-ը: Ներկայացված առաջարկները կուսումնասիրվեն ծրագիրն իրականացնող խմբի կողմից եւ ամենախոստումնալից գաղափարների հեղինակները կստանան ֆինանսական աջակցություն հիմնադրամի կողմից:

«Բջջային հավելվածներն օրեցօր ավելի մեծ պահանջարկ են վայելում եւ դարձել են մարդկանց առօրեական անհրաժեշտություններից մեկը: Հավելվածներից շատ քչերն են հարմարեցված հայ հասարակությանը եւ հայերեն լեզվին: Համոզված եմ, որ այս ծրագիրը մեծապես կնպաստի հայալեզու բջջային հավելվածների շուկայի զարգացմանը եւ կխթանի երիտասարդների ներգրավվածությունը զարգացման մեծ ներուժ ունեցող բնագավառում», - ասել է ԱրմենՏել-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը: