11:09 | 29.11.13 | Նորություններ | 4442

ՎիվաՍել-ՄՏՍ-ն առաջարկում է նոր պայմաններ «Ջան-ջան» ծառայության համար

Այսուհետ ակտիվացնելով «Ջան-ջան» ծառայությունը, ՎիվաՍել-ՄՏՍ-ի «Բարբառ» սակագնային պլանի բաժանորդները կարող են նաեւ օգտվել անսահմանափակ ինտերնետից:

«Ջան-ջան» ծառայությունը հասանելի է երկու տարբերակով:

I տարբերակն ակտիվացնելով՝ շաբաթական 700 դրամի դիմաց բաժանորդը ստանում է անսահմանափակ ինտերնետ եւ սակագնային պլանի ներսում ՀՀ մարզերից անսահմանափակ թվով զանգեր կատարելու հնարավորություն:

II տարբերակով նախկին 700-ի փոխարեն շաբաթական 500 դրամի դիմաց բաժանորդը ստանում է սակագնային պլանի ներսում ՀՀ մարզերից անսահմանափակ թվով զանգեր կատարելու հնարավորություն:

Ինչպես եւ նախկինում, «Ջան-ջան» ծառայությունն ակտիվացրած բաժանորդները շաբաթ եւ կիրակի օրերին Երեւանից նույնպես կարող են կատարել անսահմանափակ թվով զանգեր սակագնային պլանի ներսում, իսկ I տարբերակն ակտիվացրած լինելու դեպքում՝ նաեւ օգտվել ինտերնետից: