14:35 | 09.08.11 | Նորություններ | 3285

2012-ի սկզբին BlackBerry-ն կթողարկի QNX հարթակի հիման վրա աշխատող առաջին սմարթֆոնը

Երեւան/Մեդիամաքս/.Կանադական Research in Motion (RIM) ընկերությունը 2012-ի առաջին եռամսյակին կթողարկի QNX  նոր հարթակի հիման վրա աշխատող BlackBerry առաջին սմարթֆոնը, հաղորդում է  Cnews-ը` վկայակոչելով Boy Genius Report-ը:


Ապագա սարքի տեխնիկական բնութագիրը եւ արտաքին տեսքը դեռ հայտնի չեն, բացի այն, որ սմարթֆոնը ունի մեկ առանցքային չիպ եւ 4,3-դյույմանոց սենսորային էկրան:

2010-ին RIM-ը ձեռք է բերել QNX հարթակը QNX Software Systems-ի հետ միասին: Մինչ այդ QNX հարթակը հիմնականում օգտագործվում էր արդյունաբերության մեջ, այդ թվում` հեռահաղորդակցական եւ բժշկական սարքերի, անվտանգության համակարգի, ավտոմեքենաների, միջուկային էլեկտրացանցերի սարքավորման համար: QNX-ի հիմնական առավելությունը հուսալիությունն է, էներգիայի փոքր սպառումը եւ լայն մուլտիմեդիա հնարավորությունները:

2012-ի վերջին RIM-ը նախատեսում է նոր հարթակի կիրառումը իր ողջ մոդելային շարքի համար` ակնկալելով, որ Blackberry նոր հարթակով կկարողանա ավելի լավ մրցակցել Аpple-ի եւ Android-ի հիման վրա աշխատող սարքերի հետ: