15:05 | 24.06.10 | Նորություններ | 3149

Orange Armenia-ն գործարկել է ձայնային ձառայություններ HD որակով

Երեւան/Մեդիամաքս/. Orange Armenia օպերատորն այսօր հայտարարել է ձայնի բարձր որակով (High Definition - HD) ձայնային ծառայությունների գործարկման մասին:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսօր Երեւանում կայացած մամուլի ասուլիսում France Telecom-ի փոխնախագահ Օլաֆ Սուանտին հայտարարել է, որ Հայաստանն աշխարհում երկրորդ երկիրն է (Մոլդովայից հետո, որտեղ եւս ներկայացված է Оrange-ը), որտեղ գործարկվում է նոր սերնդի ձայնային ծառայություն:

France Telecom-ի փոխնախագահը նկատել է, որ Orange Armenia-ն ընկերությունների խմբի համար դառնում է նորարարությունների ու որակի նոր չափանիշների «դարբնոց»:

Orange Armenia-ի մարքեթինգի տնօրեն Արամ Մկրտչյանն ասել է, որ HD ձայնը «վերացնում է հեռավորությունը զրուցակիցների միջեւ»: Մամուլի ասուլիսի ընթացքում կատարվել են ցուցադրական զանգեր, ինչպես նաեւ հեռախոսի միջոցով ձայնի HD որակով հնչել է Կոմիտասի «Լորիկ» ստեղծագործությունը:

Ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է ձեռք բերել հեռախոս HD ձայնի հնարավորությամբ (հեռախոս Nokia` 125 հազ. դրամ), որն արդեն վաճառվում է Orange Armenia-ի խանութներում: